Ընտրացանկ
Ազդագիր
Գրականություն, հրատարակչական գործ և տեղեկատվական ոլորտ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ >> Գրականություն, հրատարակչական գործ և տեղեկատվական ոլորտ

ԼՂՀ–ում վերջին մեկուկես տասնամյակի գրական զարգացումներն ընթանում են լիակատար ստեղծագործական ազատության պայմաններում, որը դրական ձեռքբերում է: Այդ հիմքով արդի գրականությունը դարձել է բազմազան ու բազմաոճ: Նկատելի են աշխուժացումներ տարբեր ժանրերում, մասնավորապես՝ պատմվածքի: Առաջ է եկել նոր՝ հետխորհրդային տարիների գրական սերունդը: Ընթացիկ գրականության որոշ նմուշներ, թարգմանվելով այլ լեզուներով դրական արձագանք են առաջացնում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հրատարակչությունները, տպարանները և գրախանութները ներկայումս առևտրային մասնավոր կազմակերպություններ են:

Պետության և գրահրատարակչական ոլորտի միջև աշխատանքները համակարգող օղակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է‚ որը կազմակերպում է գրահրատարակչական ոլորտին պետական պատվերի և աջակցության իրականացման գործընթացներ:

Պետական պատվերով հրատարակվող գրականությունն ունի տարբեր ուղղություններ` գեղարվեստական, մանկական, հանրագիտարանային, հոբելյանական:

Հայ գրքի մասսայականցման նպատակով Նախարարությունը ԼՂՀ ստեղծագործական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաև աջակցում է կլոր սեղանների, գրքի ցուցահանդես-վաճռքների և այլ միջոցառումներ կազմակերպմանը:

Հրատարակչական և տեղեկատվական ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են`

1.աջակցություն միջազգային ցուցահանդեսներին.

2.պետական պատվերով հրատարակվող գրականության պոլիգրաֆիկական որակի բարելավում.

3.տեղեկատվության ապահովումը ԼՂՀ սահմանամերձ, հեռավոր բնակավայրերի բնակչության.

4. հրատարակչության ոլորտը և գրավաճառ ցանցը կարգավորող պետական մարմինների ռացիոնալացումը, կառավարման ճկունության և արդյունավետության բարձրացումը:

Տեղեկատվական քաղաքականության բանագավառում նախարարության գործունեության հիմնական ուղղություններն են`

1. Աջակցություն ԼՂՀ Հանրային հեռուստաընկերությանը.

2.Աջակցություն հայ մշակույթի քարոզչությանը տեղական լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ/հաղորդաշարեր,թերթի հավելվածներ/.

3.Հայ մշակույթի քարոզչությունը արտերկրում:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...
  • 03 Ապրիլ 2017
    Հարգելի հայրենակիցներ Մայիսյան Եռատոնին ընդառաջ Արցախի Հանրապետության...
  • 22 Մարտ 2017
    ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ, ոչ...
  • 04 Մարտ 2017
    ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը,կարևորելով...
  • 24 Օգոստոս 2016
    Սիրելի հայրենակիցներ,ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոր՝2016-2017 ուսումնական...