Ընտրացանկ
Ազդագիր
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  Նախարարության գործունեությունը

 Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության Կառավարության քաղաքականությունը մշակույթի և երիտասարդության բնագավառում:

  Կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն իրականացնում է աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների (բաժիններ), իր ենթակայությամբ գործող 16 պետական ոչ առևտրային կազմակերպությունների (թատրոններ, համերգային կազմակերպություններ, գրադարաններ, կրթական հաստատություններ և այլն) միջոցով, ինչպես նաև համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների հետ:

  Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը: Թվարկված նպատակների իրականացման համար, Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նախարարությունը մշակում է իրավական ակտերի նախագծեր, նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր, իրականացնում դրանց դիտանցման (մոնիտորինգի) կազմակերպումը, որոնց իրականացման գործում առանցքային տեղ ու դեր է հատկացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ստեղծագործական միությունների, մշակութային ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը:

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար հատուկ նշանակություն ունեցող պետական ծրագրերի դրույթներին համապատասխան՝ Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակել է մի շարք կարևորագույն ռազմավարական ծրագրեր։

Վերջին հայտարարություններ
  • 20 Սեպտեմբեր 2017
    Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի...