Ընտրացանկ
Ազդագիր
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՕԳՆԵԼ...
ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՕԳՆԵԼ...

Այսուհետ կայքէջի այս մասում կներկայացվեն մշակութային զանազան գաղափարներ, նախագծեր, ինչպես նաև մշակույթի տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու կարիքները:

Ուրախ կլինենք ստանալու արձագանքներ և ընդունել աջակցության ու համագործակցության առաջարկներ: 

 

Օգնություն Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին

Այսօրվա գիտակից ու կրթված սերունդը մեր երկրի լուսավոր ապագայի գրավականն է: Աճող սերնդի մեջ գրքի ու գրականության հանդեպ սեր ու հետաքրքրություն սերմանելու գործում անգնահատելի է գրադարանի դերը: Մանկական գրադարանում պետք է առկա լինեն  բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների ազատ ժամանցը արդյունավետ կազմակերպելու համար:

Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանում, ցավոք, նման պայմանները բացակայում են: Գրադարանի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, կահույքն ու սարքավորումները չեն համապատասխանում արդի պահանջներին: Նախատեսվում է Արցախում կառուցել նոր ու ժամանակակից գրադարան, որը կներառի նաև մանկական գրադարանը: Դա, սակայն, իրականություն կդառնա 3-4 տարի անց: 

Այսօր անհրաժեշտություն կա քիչ թե շատ բարելավելու, կահավորելու մանկական գրադարանը և համալրելու գրադարանային ֆոնդը: 

Ուրախությամբ կըդունենք աջակցության առաջարկներ հետևյալ ուղղություններով.

    գրադարանի վերանորոգում
    կահավորում
    ֆոնդի համալրում (պատկերազարդ գրքեր, գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր, աուդիո գրքեր):

 

Ձեր առաջարկները կարող եք ուղարկել culture@mc.am էլեկտրոնային հասցեին:

 

 

 

Վերջին հայտարարություններ