Ընտրացանկ
Ազդագիր
Արձագանքներ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ >> Արձագանքներ

 

Ճանաչողական էքսկուրսիա դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր

 

2009թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը 8 /ութ/ օր ժամկետով կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա դեպի Հայաստանի պատմամշակութային վայրերը, թվով 8 երիտասարդ հաշմանդամների համար, որոնք պարբերաբար վերականգնողական բուժում են ստանում Ք. Քոքսի անվան Վերականգնողական Կենտրոնում:

Էքսկուրսիան անցավ հետաքրքիր և բովանդակալից ու հնարավորություն տրվեց վերը նշված երիտասարդներին լինել այնպիսի վայրերում, որտեղ մինչև այդ հնարավորություն չեն ունեցել լինել, ճանաչել հայրենիքը մոտիկից և իմանալ նրա արժեքներն ու պատմությունը:

Բոլոր մասնակիցները և Ք. Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի տնօրենը շնորհակալություն են հայտնում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` աջակցության և հոգատարության համար:

 

 

ԼՂՀ Շուշի քաղաքի «Նարեկացի» արվեստի միության մասնաճյուղի և Քաշաթաղի շրջանի Բերձորի արվեստի դպրոցի թատերախմբերի մասնակցությունը   «Նռան հատիկ» փառատոնին

 

2001թ. մի խումբ նվիրյալների ուժերով ստեղծվեց ««Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերը և օժանդակել նոր խմբերի ստեղծմանը: Ասոցիացիան նաև անց է կացնում ամենամյա «Նռան հատիկ» հանրապետական թատերական փառատոնը, որին տարբեր տարիներ մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Ֆրանսիայի, Լիբանանի և այլ երկրների թատերախմբեր:

2004թ.-ից «Նռան հատիկ» փառատոնը ֆինանսավորվում է պետության կողմից:

2009թ. հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը հերթական 9-րդ փառատոնին մասնակցեցին նաև ԼՂՀ Շուշի քաղաքի «Նարեկացի» արվեստի միության մասնաճյուղի /գեղ. ղեկ.` Վ. Գևորգյան/ և Քաշաթաղի շրջանի Բերձորի արվեստի դպրոցի /գեղ. ղեկ.` Գ. Մանուկյան/ թատերախմբերը:

ԼՂՀ-ի երեխաների հիանալի ելույթները մայրաքաղաքի խստապահանջ հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ սիրով և ջերմությամբ:

Փառատոնի կազմկոմիտեն և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան իր շնորհավորանքներն է հղում` հաջողված ներկայացումների ու շնորհակալությունները` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մեծ աջակցության ու բարձր հովանավորության համար: 

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...