Ընտրացանկ
Ազդագիր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ նյութական մշակութային...
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ >> Օրենսդրական նախագծեր >> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները

Հավելված N1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

 կառավարության

§__¦ _________ 2013թ.

N_____ որոշման

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՉՆՅՈՒԹԱԿԱՆՄՇԱԿՈՒԹԱՅԻՆԱՐԺԵՔՆԵՐԻՑԱՆԿԵՐԻԿԱԶՄՄԱՆՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները:

2. Ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչներն են`

1) արժեքի ընդունված գիտական անվանումը, ինչպես նաև ժողովրդի կողմից առավել գործածվող տարբերակները,

2) բնագավառը (ժանրը, ոճը),

3) տեղայնացումը, տարածման շրջանը,

4) կրողը,

5) պատմական հակիրճ տեղեկանքը (երբ և ինչպես է ձևավորվել, առաջին վկայությունն աղբյուրներում),

6) կենսունակությունը (նախնական գործառույթները, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակական նշանակության պահպանվածությունը, զարգացումներն ու փոփոխությունները),

7) բնութագիրը (եզակիությունը, պատմական, էթնոմշակութային, սոցիալական և այլ առանձնահատկություն):

3. Ցանկում ոչ նյութական մշակութային արժեքների գրանցման չափորոշիչներն են`

1) արժեքի կամ արժեքների համալիրի ոչ նյութական մշակույթի նշված բնագավառներին պատկանելը`

ա. ժողովրդական բանահյուսություն (լեզուն, բարբառները, խոսվածքները, բանավոր ավանդության բոլոր ձևերը և տեսակները),

բ. ժողովրդական երաժշտարվեստ (ժողովրդական երգարվեստն իր տեսակներով),

գ. ժողովրդական պարարվեստն իր տեսակներով,

      դ. ժողովրդական տոներ,

ե. մարդու կյանքի շրջափուլերի (ծնունդ, հասունություն, ամուսնություն, մահ) հետ կապված սովորույթներ,

      զ. ազգային հավատալիքներ ու սովորույթներ,

է. ժողովրդական կենցաղն իր դրսևորման տարբեր ձևերով,

      ը. բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ,

թ. ազգային խոհանոց,

ժ. ազգային խաղեր,

ի. ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ (ժողովրդական արհեստներ և դրանց հետ կապված հմտություններ),

2) ազգային ինքնության, հոգեկերտվածքի, աշխարհայացքի ձևավորման բաղկացուցիչ լինելը,

3) ազգային պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ կամ այլ դրսևորում լինելը,

4) ազգային ավանդական մշակույթի եզակի դրսևորում լինելը,

5) ազգային և համամարդկային մշակութային, պատմական, կրոնական կամ գիտական նշանակություն ունենալը,

6) ոչ նյութական մշակույթի որևէ բնագավառի գիտելիքների և հմտությունների կրող լինելը:

4. Ցանկում ընդգրկելու նախապայման է ոչ նյութական մշակութային արժեքի կենդանի և կենսունակ միավոր լինելը:

 

 

 

 

 

 

 

            ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ                                                                                                                Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

 կառավարության

§__¦ _________ 2013թ.

N_____ որոշման

 

 

ՑԱՆԿ

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՉՆՅՈՒԹԱԿԱՆՄՇԱԿՈՒԹԱՅԻՆԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԱՐԺԵՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անունը (անվանումը, վերնագիրը)

Բնագավառը (ժանրը, ոճը)

Տեղայնացումը, տարածման շրջանը

Կրողը

Պատմական հակիրճ տեղեկանք (երբ և ինչպես է ձևավորվել, առաջին վկայություններն աղբյուրներում)

 

Կենսունակությունը (նախնականգործառույթները, պատմական, մշակութային, տնտեսական, հասարակականնշանակությանպահպանածությունը, զարգացումներնուփոփոխությունները)

 

Բնութագիրը (եզակիությունը, պատմական, էթնոմշակութային, սոցիալականևայլառանձնահատկություն)

 

1

2

3

4

5

6

7

8

1

Ղարաբաղի բարբառ

Ժողովրդական բանահյուսություն

ԼՂՀ և հարակից շրջանների տարածք, ՀՀ և արտերկիր Ղարաբաղից տեղափոխված ընտանիքներ

ԼՂՀ բնակչություն, ՀՀ-ում և արտերկրում ապրող ղարաբաղցիներ

Որոշ լեզվաբանների կարծիքով առաջացել է V դարում: Առաջին վկայությունը թողել է VIII դարի քերական Ստեփանոս Սյունեցին: Բարբառն ուսումնասիրության է արժանացել Ք. Պատկանյանի, Հ. Աճառյանի, Ա. Ղարիբյանի, Կ. Դավթյանի, Ա. Մարգարյանի, Ա. Սարգսյանի և այլոց կողմից:

Արդի հայ բարբառներից ամենակենսունակն ու ամենատարածվածն է: ԼՂՀ բնակչության առօրյա խոսակցական լեզուն է: Ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն է կրել գրական հայերենից, միաժամանակ մեծ դեր խաղացել գրական արևելահայերենի կազմավորման գործում:

Արևելահայ «ում» ճյուղի բարբառ է: Հնչյունական դասակարգմամբ դասվում է երկաստիճան ձայնեղազուրկ բարբառների շարքին, իսկ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգմամբ` Ղարաբաղ-Շամախի միջբարբառախմբին:  Բառապաշարը ընտրվում է գրաբարից ավանդված բարբառային, արևելյան լեզուներից և ռուսերենից փոխառյալ շուրջ 40 հազար բառ և բառային տարբերակ: Ունի ավելի քան 200 խոսվածք, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս առանձնահատկություններով:

Հադրութի շրջանի խոսվածքների մեծ մասը պատկանում է «ս» ճյուղին:

2

Պըլը-Պուղու զվարճախոսությունները

Ժողովրդական բանահյուսություն

ԼՂՀ և ՀՀ տարածք, արտերկիր, առանձին ընտանիքներ

ԼՂՀ բնակչություն, ՀՀ-ում և արտերկրում բնակվող ղարաբաղցիներ

Ղարաբաղի Վարանդայի մելիք Շահնազարի զվարճախոս Պըլը-Պուղու շուրջ ստեղծված զվարճախոսություններն առաջին անգամ գրառել է Մակար Բարխուդարյանցը XIX դարի երկրորդ կեսին: Թեմային հետագայում անդրադարձել են Սարգիս Իսրայելյանը,  Սերո Խանզադյանը Մարգարիտ Գրիգորյանը,  Հրաչյա Բեգլարյանը,  Լևոն Հարությունյանը, Արմեն Սարգսյանը և այլոք:

Պահպանվոււմ է հասարակության մեջ: Լեզուն Ղարաբաղի բարբառն է իր տարբեր խոսվածքներով: Ավանդվել է բանավոր և գրավոր: Պըլը-Պուղու զվարճախոսությունները Ղարաբաղից անցել է Հայաստանի Հանրապետություն, արտերկիր և ցայսօր հայկական շրջանակներում պատմվող կենսունակ զվարճախոսություններից է: Պըլը-Պուղու զվարճախոսությունների հիմքի վրա Արարատ Բարսեղյանը գրել է չորս գործողությամբ հերոսական կոմեդիա, իսկ 1991 թվականից Ստեփանակերտում հրատարակվում է «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսը, որտեղ տպագրվում են մեծ զվարճախոսի հետ կապված պատմությունները, ինչպես նաև երգիծական տարբեր ժանրերի ստեղծագործություններ:

Պըլը-Պուղու զվարճախոսություններն արցախյան ժողովրդական բանահյուսության ժանրերից է, որի ամենաբնորոշ գիծն է անարդարն ու դավաճանությունը խարազանելը:

3

Քոչարի

 

 

Ժողովրդական պարարվեստ

 

 

ԼՂՀ և ՀՀ տարածք,  արտերկրի հայկական համայքներ

 

 

Համաժողովրդական պար

 

 

Հիշատակվում է վաղ միջնադարից:

 

 

Պահպանվում է հասարակության մեջ, փոխանցվում է ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով, ինչպես նաև ժառանգաբար՝ ընտանիքի ավագներից երիտասարդներին: Տարածված են քոչարու տարբեր տեսակներ՝ ըստ տեղավայրի (Ապարանի, Ալաշկերտի, Արցախի, Մուշի, Սասնա և այլն) ու ըստ պարաձևի (մեկտակ քոչարի, երկուտակ քոչարի, երեքտակ քոչարի և այլն):

«Քոչ» արմատն ըստ երևույթին կապ ունի չամորձատված` չկրտած ոչխարի-խոյի-գոչ-ղոչ և խոչ անվանումների հետ, գալիս է վաղնջական ժամանակներից և կապված է խոյի պաշտամունքի հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը` համարձակ, խիզախ, քաջ: Թեպետ պարողներն այլևս չեն հիշում պարատեսակի նախկին «խոյ-այծային» բովանդակության մասին, սակայն ժամանակն ու հետագա շերտավորումը չեն կարողացել ամբողջովին հաղթահարել նրա նախասկզբնական (վաղնջական) ձևը: Քոչարու ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները: Շարժումների նշանակությունն առավել լավ արտահայտված է դեպի առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը: Կենսունակ է, որովհետև կիրառական է ընտանեկան, հասարակական խնջույքների, տոնախմբությունների, միջոցառումների ժամանակ:

Հայկական ժողովրդական ծիսական խմբապար է: Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: Բաղկացած է 2 մասից` չափավոր ու արագ: Երաժշտական չափը` 2/4, 4/4, 8/4: Ռիթմը շատ ճկուն է, իմպուլսիվ և հաճախակի սինկոպաներով: Պարաձևում քայլերը խրոխտ են, կտրուկ, մեծ ծնկածալերով ու ծունկկոտրուկներով: Պարը հրապուրիչ է առնական դինամիկայով: Կատարում են իրար սեղմված ձեռքերի անքակտելի բռնելաձևով, գլուխները բարձր, կիսաշրջանով կամ ուղիղ գծի դասավորությամբ: Կատարվում է զուռնայի և դհոլի նվագակցությամբ:

4

Ուզունդարա, Բախտավարի

Ժողովրդական,  քնարական պարարվեստ

ԼՂՀ և ՀՀ տարածք

ԼՂՀ և ՀՀ բնակչություն

Պարերգի առաջին գրառումները կատարվել են 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին: Մենապար, ռիթմը` ծանր, դանդաղ, իր տեսակով` քնարական: Կատարվում է ժողովրդական գործիքների նվագակցությամբ (դհոլ, դուդուկ, քամանչա, թառ): Արցախում «Ուզունդարա» պարարվեստի  հայտնի մենապարողներից էին Արև Բաղդասարյանը,  Լարիսա Սարգսյանը, Նաիրուհի Ալավերդյանը,իսկ Ներկայումս` Նունե Փաշայանը:

երկար ժամանակ կենսավարելով իբրև հարսանեկան պարերգ, հետագայում կատարվել է նաև այլ խնջույքների ժամանակ: Ներկայումս կիրառվում է շատ հազվադեպ` հիմնականում պարախմբերի կողմից:

Ժողովրդական քնարական պար է: Պարատեսակին հատուկ հետաքրքրություն է հաղորդում մենապարի ծանր ու դանդաղ ռիթմը:

5

Ավանդական հարսանեկան ծիսակատարություն

Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված սովորույթ և ծես

ԼՂՀ և ՀՀ տարածք, արտերկրի հայկական համայնքներ

 

 

Գյուղական և քաղաքային բնակչություն

 

Գրավոր տեղեկությունները վերաբերում են վաղ միջնադարին, ամբողջապես նկարագրվել է 19-րդ դարից սկսած:

Պահպանվում է հատկապես ավանդապաշտ ընտանիքների կողմից: Յուրաքանչյուր սեռատարիքային խումբ ունի սեփական գործառույթը հարսանեկան համալիրում. քավոր-քավորակին, հարսի հայրը, մայրը, եղայրը, քույրը, փեսայի ազգականները և ընկերները:

Հարսանեկան տոնական համալիր՝ երեքից յոթ օր տևողությամբ, որը ներառում է աղվես-խնամախոսի ծեսը, ցլի մորթը՝ իր հարակից արարողություններով, խոյի զարդարումը, հարսի ծաղկոց և պարատուն, փեսայի գովք, սափրում և այլն:

6

Ղարաբաղի հորովել

Ժողովրդական երգ

 

 

ԼՂՀ տարածք

Կիրառվում է ԼՂՀ գյուղական բնակավայրերում

Գրառումը՝ 19-րդ դարի վերջին Կոմիտաս Վարդապետի կողմից: 1960-ական թթ. վերամշակվել է Գուրգեն Գաբրիելյանի կողմից:

Կենսունակ է և հասարակության մեջ    շարունակում է զարգանալ: «Ղարաբաղի հորովելը» բանահյուսական հնաբույր ստեղծագործություն է և շատ սիրված երգ, որը հողի մշակի, աշխատավորի հանպատրաստի հյուսվող երգ-զրույցն է գութանով վարելիս` իբրև բանող անասունին, հոտաղներին ոգևորելու, աշխատանքը թեթևացնելու, անձնական հույզերն ու ապրումներն արտահայտելու միջոց: Հորովելը հայ մարդու հոգու երգն է, որը գեղջուկի շուրթերին հնչել է առանձնահատուկ նրբերանգներով: Երգի խոսքային հենքը մեզ տանում է մեր երկրամասի հեռու անցյալը` ծնելով կարոտի ու հույզի անբացատրելի զգացումներ: Լսելով «Ղարաբաղի հորովելի» կատարումը, մարդը կարծես «տեսնում է» երգվող ու ներկայացվող պատկեր-տեսարանները:

«Ղարաբաղի հորովելը» ժողորդական ամենատարածված երգերից է: Հանրագիտարանային բացատրությամբ «Հորովել» անվանումը ծագել է առավել բառից, որը նշանակել է երկու արտերի արանքում չհերկվող հողաշերտ: Գութանավորը ձգտել է շուտ հասնել առավելին և սկսել է խրախուսել եզներին ու հոտաղին` առավել բառին ավելացնելով հո¯-հո¯ բացականչությունը` ստեղծելով հոռովել, ևնրա կրճատ ռավել, ըռավել տարբերակները:

7

Վարդավառ

Ժողովրդական տոն

ԼՂՀ և ՀՀ տարածք

Համաժողովրդական տոնակատարություն է:

Հնագույն աղբյուրներից

Պահպանվում է հասարակության մեջ

Ժողովրդական տոնածիսական, խորհրդանշանային համալիրի բաղկացուցիչ տարր է: Հայ ժողովրդի ամենասիրված տոներից է, որը տեղի է ունենում հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Կապվում է հայոց հեթանոսական Աստղիկ և Անահիտ դիցուհիների պաշտամունքին, նաև մեծ ջրհեղեղից հետո Մասիսի գագաթից Նոյ նահապետի իջնելու հետ: Միացվել է եկեղեցական տոնացույցի <<Այլակերպություն>> կամ «Պայծառակերպություն>> տոնի հետ:

8

Տերընդեզ

 

Ժողովրդական տոն

 

ԼՂՀ և ՀՀ տարածք, արտերկրի հայկական համայնքներ

Համաժողովրդական տոնակատարություն, առավել մեծ շուքով է տոնվում նորապսակների և նոր նշանվածների ընտանիքներում:

Հնագույն աղբյուրներից

Պահպանվում է հասարակության մեջ:

Պահպանվել են նորապսակ զույգերի կրակով կրկնապսակը, մոմերով երթը, կրակի շուրջ պտտվելը, պարելը (որոշ վայրերում՝ յոթ շրջան, կան նաև հատուկ ծիսապարեր), կրակի վրայով ցատկելը և փեշը կրակով այրելը, աղանձ շաղ տալը: Մյուս տարրերը՝ մոխրով գուշակությունները, դեպի գերեզմանոց երթը պահպանվել է տեղ-տեղ

 

 

9

Ծառերի պաշտամունք

Ժողովրդական հավատալիք և սովորույթ

ԼՂՀ  բնակչություն

Կիրառվում է ԼՂՀ բնակչության մեծամասնության շրջանակներում

Գրավոր տեղեկություններ են պահպանվել  Երվանդ Լալայանի, Ստեփան Լիսիցյանի և այլ ազգագրագետների ու բանահավաքների ժողովածուներում և ձեռագրերում:

Պահպանվում է հասարակության մեջ: Յուրաքանչյուր գյուղ ունի սուրբ ծառեր, որոնք հիմնականում գտնվում են եկեղեցիների մոտ և այլ սրբավայրերում: Դրանց տակ մատաղ են մորթում, մետաղադրամ դնում, աղոթք անում: Խստիվ արգելվում է այդ ծառերից ճյուղեր կտրել, կամ չորացած և ընկած ճյուղերն օգտագործել որպես վառելափայտ: Որոշ գյուղերում այդ ծառերի փայտից ծերունիները պատրաստում են ուլունքներ նորածիների համար:

 Տնջրե ծառը հնուց ի վեր պաշտամունք է դարձել բնակչության համար: Տեղացիներն այստեղ մատաղ են կատարում և մոմեր վառում:

Տնջրեն (Մարտունու շրջան, գյուղ Սխտորաշեն) ավելի քան 2000 տարեկան հսկա սոսի ծառ է: Ծառն ԱՊՀ-ի տարածքում ամենահինն ու ամենաբարձրն է: Տնջրեն  ունի 44 մ մակերեսով փչակ, որտեղ կարող են տեղավորվել 100-ից ավելի մարդ: Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ2, տերևների չափը հասնում է 0,5 մետր: Տնջրե ծառի բնի շրջագիծը հիմքում 27 մետր է, իսկ բարձրությունը՝ 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ: Ներկայումս Քաշաթաղի շրջանի Դից մայրի գյուղում գոյություն ունի «Սոսյաց» անտառ, որի մասին գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, սակայն, ըստ ավանդույթի, այն տնկվել է Վարդան Մամիկոնյանի պատվին:

 

 Ըստ սերնդե-սերունդ փոխանցվող ավանդապատումների, դարավոր ծառի շողքի տակ էին հանգստացել մեր անցյալի երևելի մարդիկ՝ Մեսրոպ Մաշտոցը (V դար), Մովսես Խորենացին (V դար), Մովսես Կաղանկատվացին (VII դար), Սայաթ-Նովա (VIII դար) և ուրիշներ:  Տնջրե ծառի տակից բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրել է սոսին և աշխատեցրել մոտակա ջրաղացները: Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները՝ Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսայելյանը, Մանաս Գասպարյանը:

Պաշտամունք կա կապված նաև պռշնի (բռնչենի) ծառատեսակի հետ:

10

Սրբերի (Սյօրփ) պաշտամունք

Ժողովրդական բանահյուսություն

ԼՂՀ տարածք

ԼՂՀ բնակչություն

Ավանդված է հնագույն ժամանակներից, գրավոր տեղեկություններ են պահպանվել Երվանդ Լալայանի, Ստեփան Լիսիցյանի և այլ ազգագրագետների ու բանահավաքների ժողովածուներում և ձեռագրերում:

Պահպանվում է հասարակության մեջ և փոխանցվում է ժառանգաբար՝ ընտանիքի ավագներից երիտասարդներին: Դարեր շարունակ Ղարաբաղի հայ գյուղացիական աշխատավոր զանգվածներն ունեցել են բազմաթիվ սրբատեղեր (սյօրփեր), որոնց գերակշռող մեծամասնությունը զուտ տեղական բնույթի սրբերի անուն էր կրում՝ Ղոնդիկ (Ավետարանոց գյուղի մոտ), Սարիբեկ (Դաշուշեն գյուղի մոտ), Յեղիշա (Սոս և Ճարտար գյուղերի միջև) և այլն: Ղարաբաղում չկա շատ թե քիչ բարձր մի լեռ, որի կատարին սյօրփ կամ խաչ չլինի, որտեղ գերբնական ուժերը,ըստ ավանդության, բարյացակամությամբ են լսում և կատարում մարդու խնդրանքները: Սյօրփերի և նման վայրերի հաճախումը մարդկանց գործերի ընթացքի վրա ազդելու հատկություն է վերագրվում:

Առաջնակարգ տեղ է գրավում երկրպագման ամենատարածված ձևը՝ մոմ վառելը, որը երբեմն ուղեկցվում էր խունկ ծխելով: Սակայն երկնային ուժերի բարյացկամությանն արժանանալու աենաիսկական միջոցը, այնուամենայնիվ, մատաղն ու հասարակական ճաշերն էին համարվում: Մատաղի միսը հենց տեղում էլ լրիվ ուտվում էր և մատուցվում պատահական անցորդների, կամ ուղարկվում հարևաններին, ընդ որում՝ աղքատներին: Չէր կարելի մատաղն սրբատեղից տուն տանել: Մատաղին սյօրփի հող էին վերցնում և անասունին լիզել տալիս, հետո միայն մորթում՝ նախօրոք երեք անգամ պտտեցնելով սրբատեղի շուրջը: Զոհաբերության համար միշտ արու անասուն էին ընտրում և միսը հազվադեպ էր բաժանվում հում վիճակում:

11

Ավանդական գորգագործություն

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

ԼՂՀ և ՀՀ տարածք

ԼՂՀ և ՀՀ բնակչություն

Արցախյան գորգագործության մասին որպես առաջին գրավոր աղբյուր ուսումնասիրողները մատնանշում են 5-րդ դարում հայերեն թարգմանված «Աստվածաշունչը» (կապերտ տարբերակով) այնուհետև հիշատակությանը հանդիպում  ենք  7-րդ դարի պատմագիր Մովսես Կաղանկատվացու , 13-րդ դարի հայ մատենագիր Կիրակոս Գանձակեցու մոտ: Բազմաթիվ հիշատակություններ կան նաև ժողովրդական բանավոր ավանդազրույցներում ու հեքիաթներում` մասնավորապես Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթում: «Գորգ» անվանման առաջին հիշատակությունը պահպանվել է Կապտավանք եկեղեցու 1242-1243 թթ. վիմագիր արձանագրության մեջ: Արցախում հայտնաբերվել են հնագույն գորգագործական գործիքներ` կտուտիչներ, որոնք պատրաստված են ոսկորից և պատկանում են Ք. ա. II-I հազարամյակներին:

Պահպանվում է հասարաության առանձին անհատների մոտ և ներկայումս քայլեր են ձեռնարկվում հասարակության մեջ մոռացված այս  ճյուղը վերակենդանացնելու նպատակով:

Գրեթե բոլոր ժամանակներում հայ կնոջ կողմից գործված գորգերում արտացոլված և ամենասիրված պատկերներից է եղել կյանքի ու բնության հավերժությունը խորհրդանշող կյանքի ծառը, որով նա ավանդում է սերունդներին իր հոգու ցանկություններն ու երազանքները: Գորգագործության բնորոշ կողմերից էր նաև չափազանց մեծ պատասխանատվությունը գործվածքի որակի, զարդանախշերի համաչափության, պատկերների ճիշտ և գեղեցիկ արտացոլման հանդեպ:

Արցախյան գորգերի ամենատարածված տեսակներից են «Օձագորգ», «Արծվագորգ», «Ցլագորգ», «Ջրաբերդ», «Գետաշեն», «Խնձորեսկ», «Ղարաբաղ», «Խաչխորան», «Թագ» գորգատեսակները: Գորգագործության մեջ օգտագործվել են ոչխարի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում` նաև մետաքսաթել: Թել ներկելու համար օգտագործվել են հիմնականում բուսական ներկեր` տորոն, դեղնածաղիկ, ընկույզի և սոխի կեղև, անանուխի արմատներ, որոնց գույնը ըստ Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսի, երբեք չի խամրում ո՛չ ժամանակի ընթացքում և ո՛չ էլ ջրից: Արցախյան ծագում ունեցող գորգերն աչքի են ըննում իրենց առանձնահատուկ հյուսվածքով, գործվածքի խտությամբ, խավի բարձրությամբ և ողորկությամբ:

12

Ավանդական դարբնագործություն

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

Մինչև 20-րդ դարի առաջին կեսը տարածված է եղել ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում:

Դարբիններ, որոնք դեռևս պահպանում են ավանդական դարբնոցային տեխնոլոգիաներով աշխատելու սովորույթը և ավանդական տեխնոլոգիական հմտությունների կրողներն են:

Առաջին հիշատակությունը տրված է Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ, այնուհետև միջնադարյան այլ պատմիչների երկերում, որոնցից հիշատակելի են հատկապես Վանական վարդապետի և Ստեփանոս Օրբելյանի թողած հիշատակումները:

Փոխանցվում է վարպետ դարբինների կողմից աշակերտներին մեծ մասամբ այն դեպքում, երբ աշակերտի դերում հանդես է գալիս վարպետի կամ մերձավոր հարազատներից մեկի որդին: Առկա է տեխնոլոգիական շղթայի և առանձին բաղադրիչների հետ կապված գիտելիքների և հմտությունների գալիք սերնդին չփոխանցման վտանգ:

Ներկայումս Արցախում գործում է Մեծ Թաղերի «Կաժ» հայտնի դարբնոցը, որը վերականգնվել է ի հիշատակ մի խումբ անվանի վարպետների: Վարպետների անունները գրված են դարբնոցի ճակատային մասում` Պղլարունց Պուղուսներ (հայր և որդի), Պլարունց Աղասի, Փարունց Համբարձ, Փարունց Գրիգոր, Ղլանց Սաշա, Ասրունց Իվան, Ասրունց Սմբատ, Պրտանց Ավիս, Պրտանց Լիվոն, Բլանց Գիրիշ, Տյանունց Տանիել, Աբունց Ավագջան, Ցուրուցուց Մելիքսեթ, Փիրունց Բալասան, Փիրունց Սուրեն, Թաթունց Սիմոն, Նադրունց Արշակ, Բիջանաց Խոսրով, Փարունց Օհաննես, Բուքնուց Արամ: Ներկայումս դարբնոցում աշխատում է Արթուր Գրիշայի Աբաղյանը:

Դարբնոց կա նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, որտեղ աշխատում է դարբին Հարբիկ Բաբայանը:

Տեխնոլոգիական բաղադրիչներն են` երկաթ տաքացնելու, կռելու, տաք կամ սառը կոփելու, ջեռուցելու, ջրում մխելու (երկաթը ջրով կոփելը և նրան պողպատի հատկություն հաղորդելը) տեխնոլոգիական, ինչպես նաև օժանդակ փուլերը` զոդելն ու գամելը: Հաջորդական տեխնոլոգիական փուլերը կազմում են տեխնոլոգիական շրջան, փուլերի ճիշտ հաջորդականությունը կազմում է տեխնոլոգիական շղթան: Տեխնոլոգիական բաղադրիչներից յուրաքանչյուրը պահանջում է լուրջ վարպետություն` հիմնված գիտելիքների, փորձի ու հմտության վրա:

13

Խաչքարագործություն վարպետություն

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

Տարածված է պատմական Հայաստանի ողջ տարածքում` ներառյալ Արցախը և Ուտիքը, պատմական Կովկասյան Աղվանքում (Կուր գետից հյուսիս), հայկական հին ու նոր գաղթավայրերում:

Քարագործ վարպետ-քանդակագործներ, որոնք դեռևս պահպանում են խաչքարի զարդանախշ-խորհրդանշանների իմաստաբանության ու խաչքարի` որպես սրբազան տեքստի մասին գիտելիքը, ինչպես նաև քարագործության ավանդական տեխնոլոգիական հմտությունները:

Խաչքարագործությունը հայ ժողովրդական մշակույթի յուրահատուկ դրսևորումներից է, որը հիմնված է բացօթյա սրբազան տարածքի կազմակերպման և կոթողի պաշտամունքի ավանդույթների վրա, անցել է զարգացման երկար ճանապարհ և այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Այն ճարտարապետության և քանդակագործության միջև միջանկյալ մասնագիտություն է: Խաչքարագործության ակունքները գնում են մինչև վաղ քրիստոնեական շրջան` մոտավորապես 4-7-րդ դարեր: Այն սկզբնավորվել է 9-10-րդ դարերում, հորինվածքային-կառուցվածքային առումով վերջնականապես ձևավորվել է 11-րդ դարում, զարգացման գագաթնակետին է հասել 12-14-րդ դարերում, գոյատևել է մինչև 18-րդ դարը և նոր զարգացումը սկսել է 20-րդ դարի 60-ական թվականներից: Խաչքարային հորինվածքը տեղադրված է բացօթյա միջավայրում ուղղաձիգ կանգնեցված սալի արևմտյան կողին: Այն բաղկացած է կենտրոնում տեղադրված 1, երբեմն էլ 2 և ավելի խաչերից ու դրանց ուղեկցող բուսաերկրաչափական, երբեմն էլ թռչունների, կենդանիների, քրիստոնեական սրբերի և մարդկանց քանդակներից: Արցախյան խաչքարերի առանձնահատկություններից է մահկանացուների քանդակների առատությունը, որոնք ներառված են հավերժության և մահվան մասին ժողովրդական պատկերացումներն արտացոլող քանդակային թեմաներում: Այն համարվում է ճարտարապետական փոքր կոթող: Խաչքարագործությունը ԼՂՀ-ում և ՀՀ տարբեր մարզերում հանդես է գալիս բազմակողմանի, հարուստ ձևերի մեջ` ունենալով, անշուշտ, տեղական ավանդույթներից բխող առանձնահատկություններ: Խաչքարի կերտման վարպետության մեջ հատուկ տեղ է գրավում հայկական յուրահատուկ զարդանախշերի կատարումը: Դրանք ներկայացնում են խորհրդանիշերի մի ամբողջ համակարգ:

Վարպետությունը ներկայումս համալիր կերպով պահպանվում է ավագ սերնդի քարագործ վարպետների կողմից, որոնք այն աշակերտության ու աշխատանքային փորձառության ձևավորման ճանապարհով փոխանցում են հաջորդ սերնդին:

Խաչքարագործությունը զուտ ազգային երևույթ է: Այն բնորոշ է միայն հայ մշակույթին: Վարպետության համալիր գիտելիքները և հմտությունները ներառում են ոչ միայն կոթողի կառուցման-կանգնեցման ճարտարապետական գիտելիքն ու հմտությունը, սալաքարի ընտրությունը, քանդակի ստեղծման չափագրական և էսքիզային կատարումը, բուն քանդակային հորինվածքի ստեղծման տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների մասին ավանդական փորձն ու գիտելիքը, այլև խաչքարի զարդանախշերի ու խորհրդանշանների, ինչպես նաև խաչքարը որպես սրբազան հատկություններով օժտված պաշտամունքային օբյեկտի տեքստային իմաստաբանության ու բովանդակության իմացությունները: Խաչքարի վրա փորագրված ամեն մի խորհրդանիշ ունի իր նշանակությունը, որոնց փոխանցումը վարպետից աշակերտին խաչքարագործության մշակութային կոդի պահպանման ու վերարտադրության հիմքն է:

14

Տոհմածառ

Ազգային պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երևույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ

ԼՂՀ և ՀՀ տարածք, արտերկրի հայկական համայնքների առանձին խմբեր

Ցայտուն կիրառվում է բազմաթիվ ընտանիքներում:

Գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից, բայց ծաղկում է ապրել հատկապես 20-րդ դարում և այսօր շարունակում է զարգանալ:

Կենսունակ է և շարունակում է զարգանալ թե ձևի, թե բովանդակության տեսակետից: Այսօր տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով` աշխատելով ներառել տոհմի-ազգակցական խմբի առնվազն յոթ սերունդ` ուղղահայաց և հնարավորինս լայն` հորիզոնական ուղղու- թյուններով:

Ամրագրում է ընտանեկան-արյունակից ազգակցական կապերի ուղղահայաց և հորիզոնական շերտերի` տոհմի կամ գերդաստանի մասին իրազեկվածությունը, հիշողությունը, տոհմանունների հարատևությունը: Տոհմածառի նախնական տարբերակներն Ավետարանի կամ Սուրբ գրքի վերջին էջում ընտանիքում ծնված և մահացած անդամների ժամանակագրությունը գրանցող սովորույթ էր, որը հետագայում դարձավ ինքնուրույն միավոր` թղթի վրա գծված կամ որևէ այլ ձևով` կավի, փայտի քանդակի միջոցով գերդաստանի մի քանի սերունդների ճյուղային զարգացումը ներկայացնող պատկերով (այստեղից էլ անունը` «տոհմի ծառե): Տոհմածառերի տարատեսակները զարգանում են կյանքին համընթաց և այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները:

15

Ավանդական խաղեր

Ազգային խաղեր, ժողովրդական մշակույթ

ԼՂՀ գյուղեր

Գյուղերի պատանիներ և երիտասարդներ

Ավանդված  է  հնուց, գրառվել են տարբեր ազգագրագետների և բանահավաքների կողմից (Չիլինգի, կունդըմըհակե, չըխկըլդանի, ջըջըլախտե, բոբսիկ, քըսկըրենքի, իրկընեղի, կյուղլըկանի, օխտը քըրանի, հոթե-հոթե, թուխկե-թուխկե և այլն)

Կենսունակ է և շարունակում է զարգանալ: ԼՂՀ անկախացումից հետո իշխանությունների կողմից զգալի քայլեր են ձեռնարկվել ոլորտի զարգացման ուղղությամբ:

Տարբեր տեսակի խաղատեսակներ են, որոնք կազմակերպվում են երիտասարդների և պատանիների կողմից որպես ժամանց: Խաղերի ժամանակ ընդգծվում է խաղացողների ֆիզիկական ուժը, ճարպկությունը, հնարամտությունը և այլ հատկանիշներ: Որոշ խաղատեսակներ բաղկացած են տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է ֆիզիկական պատրաստվածության և հմտության վրա հիմնված լուրջ վարպետություն

16

Ժենգյալով հաց

Ազգային խոհանոցի տարր

ԼՂՀ և ՀՀ տարածք, արտերկրի հայկական համայնքներ

ԼՂՀ և ՀՀ բնակչություն, Ղարաբաղից արտերկրի հայկական համայնքներ տեղափոխված ընտանիքներ

Բնակչության մեջ գործածվում  է վաղուց, սակայն գրավոր տեղեկությունները բխում են XIX դարի վերջերից:

Առ այսօր լայն գործածություն ունի արցախյան խոհանոցում: Ժամանակի ընթացքում, լայն տարածում ստանալով, Ղարաբաղից անցել է Հայաստանի տարբեր շրջաններ, ինչպես նաև արտերկրի հայկական համայնքներ: Կիրառությունը շարունակվում է: Ընտանեկան միջավայրում սերնդե-սերունդ փոխանցվում է փորձով:

Ալյուրից և զանազան կանաչեղենից (կնձմնձուկ, թրթնջուկ, սպանախ, սինձ, սամիթ, գինձ, սոխ,ճռճոռոկ, պտուտկուն, պուտ, պառավապուրտ, եղինջ, Նանա, ծտապաշար, համեմ, գառնականջ և այլն), ձեթից և տաբեր համեմունքներից պատրաստված ուտեստի տեսակ է, որն ունի համատարած գործածություն:

17

Թերթերուկ

 

Ազգային խոհանոցի տարր

ԼՂՀ  և ՀՀ տարածք, արտերկրի հայկական համայնքներ

ԼՂՀ և ՀՀ բնակչություն, Ղարաբաղից արտերկրի հայկական համայնքներ տեղափոխված ընտանիքներ

Բնակչության մեջ գործածվում  է վաղուց, սակայն գրավոր տեղեկությունները բխում են XIX դարի վերջերից:

Առ այսօր լայն գործածություն ունի արցախյան խոհանոցում: Ժամանակի ընթացքում Ղարաբաղից անցել է Հայաստանի տարբեր շրջաններ, ինչպես նաև արտերկրի հայկական համայնքներ: Կիրառությունն աստիճանաբար շարունակվում և զարգանում է: Ընտանեկան միջավայրում սերնդե-սերունդ փոխանցվում է փորձով:

Ալյուրից, կտավատի ձեթից կամ ցանկացած բուսայուղից և շաքարավազից պատրաստված շատ քաղցր ուտեստի տեսակ է, որն ունի համատարած գործածություն:

18

Խավիծ

Մարդու կյանքի շրջափուլերից կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ

ԼՂՀ և ՀՀ տարածք, արտերկրի հայկական համայնքներ

Կիրառվում է բազմաթիվ ընտանիքներում

Գրավոր տեղեկությունները հանդիպում են 19-րդ դարից, շարունակվում է այսօրվա կենցաղում:

Կենսունակ է, առանձնահատուկ զարգացում չունի, սակայն կիրառությունը շարունակվում է: Ժառանգաբար փոխանցվում է փորձով ընտանեկան միջավայրում:

Ալյուրից պատրաստված ուտեստի տեսակ է, որն անհրաժեշտ է նոր ծննդաբերած կանանց ուժերի վերականգնման համար: Ունի ինչպես ռացիոնալ, այնպես էլ սրբազան երևույթի ընկալում, քանի որ հայերի երկրագործական մշակույթի մեջ ավանդաբար պահպանվել է հացահատիկային կուլտուրաների սրբագործ և սերնդաճի ազդեցության նկատմամբ հավատ:

19

Կճեխաշ`կճուճախաշ

Մարդու կյանքի շրջափուլերից երեխայի ատամհատիկի հետ կապված սովորույթ

ԼՂՀ և ՀՀ տարածք: Պահպանվում է հայկական ընտանիքներում, մասնավորապես, արևելահայոց միջավայրում

Կիրառություն ունի բազմաթիվ ընտանիքներում: Ժառանգաբար փոխանցվում է ընտանեկան միջավայրում` տարեցներից կրտսերներին

Որպես ազգագրական բնույթի նյութ գրանցվել է 20-րդ դարում` ազգագրագետների կողմից:

Ազգային ավանդական մշակույթի եզակի  դրսևորում է, բացառիկ երևույթ: կենսունակ է սովորույթն իմացող ընտանիքներում: Ժառանգաբար փոխանցվում է  ընտանեկան միջավայրում:

Կճեխաշն իրենից ներկայացնում է հացահատիկային բարիքի բոլոր տեսակները (գարին կեղևահանվում էր փայտյա դրինգով կամ թեթևակի տրորվում  փոքր երկանքով), գումարած սիսեռ և լոբի: Եփվում էր  կճուճներում, որովհետև այն դժվարաեփ է, իսկ կճուճներում դյուրին է եփվում: Ըստ սովորության` ներկաները պետք է հաճույք ստանան արարողությունից:

20

Դոշաբ (բյաքմազ)

Ազգային խոհանոցի տարր

ԼՂՀ և ՀՀ տարածք

ԼՂՀ և ՀՀ բնակչություն

Դեռևս VI դարից Արցախում սկսեցին աճեցնել Չինաստանից տեղափոխած սպիտակ թթենին: ԹԹենու պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում և ի շնորհիվ իր բաղադրիչների` առաջատար է մրգերի և հատապտուղների շարքում: Բնակչության մեջ գործածվում  է վաղուց, սակայն գրավոր տեղեկությունները բխում են XIX դարի վերջերից:

Առ այսօր լայն գործածություն ունի արցախյան խոհանոցում: Ժամանակի ընթացքում լայն տարածում ստանալով, Ղարաբաղից անցել է Հայաստանի տարբեր շրջաններ: Կիրառությունն աստիճանաբար շարունակվում է: Ընտանեկան միջավայրում սերնդե-սերունդ փոխանցվում է փորձով:

Դոշաբը պատրաստվում է սպիտակ թթենու եփած պտուղների քամած հյութից: Այն օժտված է բուժիչ հատկանիշներով, հատկապես ուժեղ հազի, մրսածության, բրոնխիալ աս

Վերջին հայտարարություններ