Ընտրացանկ
Ազդագիր
Նախարար

             ՍԵՐԳԵՅ  ՆԱՐԻԿԻ  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Ծնվել է 1966 թ. փետրվարի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1983-88 թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը:

1989թ. ընդունվել է ՀՅԴ շարքերը:

1992թ. այլազան պաշտոններում աշխատել է ՀՅԴ Արցախի կառույցի մեջ:

ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում, այնուհետև ընտրվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի կոմերիտմիության քարտուղար և այդ պաշտոնում աշխատել մինչև 1992թ. վերջը:

1992-95թթ. նշանակվել է ՀՅԴ մամուլի և տեղեկատվական կենտրոնի Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն, այնուհետև վարել տարբեր պաշտոններ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի գրասենյակում:

2000-2001 թթ. վերջը աշխատել է որպես «Ապառաժ» թերթի խմբագիր, այնուհետև՝ որպես «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ:

2000-2005 թթ. նշանակվել է ԼՂՀ ԿԸՀ անդամ և ընտրվել նախագահի տեղակալ:

2005-ից մինչ այսօր ԼՂՀ ԿԸՀ անդամ է, ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը:

2008-ից ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության վարչության պետ:

2015թ. ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

2017թ. սեպտեմբերի 25-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար:

ՀՅԴ անդամ է:

Ամուսնացած է, ունի 4 զավակ:

 

 Նախարարի ընդունարան` (+ 374 47) 73 23 06

Վերջին հայտարարություններ