Ընտրացանկ
Ազդագիր
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

                                                   ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

   ԼՂՀ կերպարվեստի ոլորտում գործող կազմակերպություններն են `«Արցախի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությունը, «ԳԱՄ-ԱՐՏ» նկարիչների միջազգային միություն հասարակական կազմակերպությունը:

   ԼՂՀ կերպարվեստի կրթօջախներն են` արվեստի դպրոցները, Շուշիի Ա.Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, ԱրՊՀ-ի կերպարվեստի բաժինը, «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտը:

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այսօր ապրում և ստեղծագործում են 50-ից ավելի արհեստավարժ նկարիչներ, քանդակագործներ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ: Գործում են երեք պատկերասրահներ` Ստեփանակերտում, Շուշիում և Բերձորում:

  Պատկերասրահներում պահպանվում են հայ կերպարվեստի վարպետների ստեղծած գեղարվեստական բարձրարժեք գործերը, ինչպես նաև արցախցի նկարիչների աշխատանքները:

  Կերպարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են`

• ժամանակակից ստեղծագործությունների տարածման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը

• միջազգային ասպարեզում ներկայանալու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը

• արտերկրում Արցախի նկարիչների, ինչպես նաև ժողովրդական արվեստի վարպետների ստեղծագործությունների ցուցահանդեսվաճառքների կազմակերպում

• գեղանկարի և քանդակի սիմպոզիումների կամ բիենալեների կազմակերպում

• նոր գաղափարների,արժեքների որոնումը,ստեղծագործական երիտասարդական ներուժի խթանումը

• կերպարվեստի գործերի քաղաքակիրթ վաճառքի և արվեստագետների հեղինակային իրավունքի պահպանման համակարգի ստեղծումը:

  Նախարարությունն աջակցություն է ցուցաբերում արցախցի նկարիչների գործերի ներկայացմանը,ապահովում է մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին,խթանում է երիտասրդ ներուժի ստեղծագործական գործունեությունը,իսկ պետպատվերով գրականաության հրատարակման ծրագրերի շրջանակներում լույս են տեսնում ժամանկակաից կերպարվեստը ներկայացնող ալբոմներ:

  Արցախահայ կերպարվեստի գործիչները պետական աջակցությամբ պարբերաբար մասնակցում են ՀՀ և արտերկրում կազմակերպվելիք միջազգային ցուցահանդեսներին:

Վերջին հայտարարություններ
  • 21 Ապրիլ 2017
    Հարգելի՛ երիտասարդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 14-22-ը ՌԴ Սոչի...