Ընտրացանկ
Ազդագիր
ՊԱՐԱՐՎԵՍՏ

                                                  ՊԱՐԱՐՎԵՍՏ

  Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող երգի-պարի համույթներն ունեն մեկ կարևոր ստեղծագործական խնդիր՝ պահպանել հայ ազգային պարն իր դասական, «թանգարանային» ձևի մեջ և թարմություն մտցնել հայ ավանդական պարի մեջ՝ տալով նրան նոր հնչեղություն:

   Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայումս գործող 4 պարային կազմակերպություններից 3-ը գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ, 1-ը՝ ինքնուրույն:

   Պարարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականցման հիմնական խնդիրներն են`

• ազգագրական և ժողովրդական համույթների գործունեության աջակցումը

• ազգային պարարվեստը միջազգային հանրությանը ներկայացնելը

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարարվեստի մասնագետների համար վարպետության դասընթացների կազմակերպում

• գործող խմբերի համերգների, ներկայացումների որակյալ տեսագրման ապահովում և որպես ուսուցողական նյութ՝ ինքնագործ համույթների կիրառման համար

• բարձր մակարդակի պարագետների մասնագիտական վերապատրաստում և մասնագիտական ունակությունների փոխանցման համակարգի ապահովում:

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնագիտական և ինքնագործ պարախմբերն իրենց գործունեությունն իրականացնում են դասական և ժողովրդական պարարվեստի տեսակներով: Նախարարության աջակցությամբ կազմակերպվում են փառատոներ, ստուգատեսներ, վարպետության դասընթացներ` հայ ավանդական պարերի ուսուցման, պարաստեղծի և կատարողի գիտելիքների և նախընտրությունների որակի բարձրացման նպատակով:

Վերջին հայտարարություններ