Ընտրացանկ
Ազդագիր
ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ

  Ներկայումս գործող 22 երաժշտական կազմակերպություններից 7-ը (ներառյալ երաժշտական քոլեջը, կամերային, ժողովրդական, երգի-պարի, էստրադային-ջազային, երգչախմբային և այլն) գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության, 14-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի, 1-ը` Ստեփանակերտ համայնքի ենթակայության ներքո:

  Երաժշտարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են`

• երաժշտական դպրոցում անվճար ուսուցման պետական պատվերի ճկուն համակարգի ներդրում՝ համապատասխան երաժշտական գործիքների ձեռքբերման ապահովմամբ,

• միջին և բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում պետական անվճար տեղերի ավելացում, մասնավորապես՝ ժողգործիքների գծով,

• երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում, ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների ընդգրկում պետական պատվերների համակարգում,

• գերազանց ավարտողների համար արտոնյալ պայմանների ստեղծում՝ բարձրագույն կրթական համակարգ ընդունվելու համար,

• ազգային երաժշտարվեստը միջազգային հանրությանը ներկայացնելը:

  Նախարարության տարեկան ծախսային ծրագրերով աջակցություն է ցուցաբերվում ժամանակակից, դասական, ժողովրդական երաժշտարվեստի տեսակաների զարգացմանը, տաղանդավոր երաժիշտների միջազգային մրցույթների և փառատոնների մասնակցությանը,մշակվում և իրականացվում են պետական աջակցության դրամաշնորհային,երաժշտական արվեստի կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով հագեցման համալիր ծրագրեր:

  Նախարարությունն իրականացնում է ազգային երաժշտարվեստի ավանդույթների պահպանմանը, երաժշտարվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանելուն,երաժշտական կազմակերպությունների երկացանկերը համալրելուն նպատակաուղղված երաժշտարվեստի աջակցում` երաժշտական ստեղծագործությունների գնման և ստեղծագործական պատվերների միջոցով:

Վերջին հայտարարություններ