Ընտրացանկ
Ազդագիր
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

                                                   ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

  Շուկայական տնտեսության նոր պայմանները թատերարվեստին թելադրում են ինչպես ստեղծագործական, այնպես էլ որակական փոփոխությունների անհրաժեշտություն:

  ԼՂՀ-ում ներկայումս գործում են 2 թատերական կազմակերպություններ` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետսական դրամատիկական թատրոնը և Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնը, որոնք գործում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ներքո: Թատերարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են `

• ունենալ բարձրորակ և մրցունակ գեղարվեստական «արտադրանք»,

• ընդլայնել հանդիսասրահի շրջանակը,

• ստեղծագործական կոլեկտիվների մրցակցության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ,

• ստեղծագործական կոլեկտիվների կազմավորումն իրականացնել մրցութային հիմունքներով,

• բարձրացնել թատրոնների գործունեության կառավարման արդյունավետությունը, ինչպես թատերախմբերի, այնպես էլ թատերական շենքերի համար,

• հյուրախաղային ծրագրերի աճի ապահովում,

• թատերական փառատոների կազմակերպման ավանդականության ապահովում,

• կազմակերպական տնտեսական պայմանների ստեղծումը,

• կառավարման, ղեկավարման համակարգի կատարելագործումը, շենքային պայմանների բարելավումը, տեխնիկական միջոցների` լուսային և ռադիոսարքավորումների արդիականացումը,

• ստեղծագործական գործունեության աջակցումը և խթանումը, ստեղծագործական պետական պատվերների և դրամատիկ ստեղծագործությունների գնման համակարգի զարգացումը, պետական դրամաշնորհների համակարգի ստեղծումը,

• դեբյուտային ծրագրերի աջակցումը, մրցույթային եղանակով երիտասարդ բեմադրիչներին ու դերասաններին «ազատ բեմահարթակի» տրամադրումը,

• կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի բարելավումը:

ԼՂՀ-ում գործող թատրոնների համար,  պետպատվերի շրջանակներում, կադրեր է պատրաստում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնին կից գործող թատերական ստուդիան:

Նախարարության տարեկան ծախսային ծրագրերով աջակցություն է ցուցաբերվում թատերական կոլեկտիվների ՀՀ մրցույթների և փառատոների մասնակցությանը:

Վերջին հայտարարություններ