Ընտրացանկ
Ազդագիր
Կրթություն և դաստիարակություն
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ >> Կրթություն և դաստիարակություն

               Մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակություն

  Գեղագիտական կրթության նպատակներն են՝ ձևավորել ազգային մշակութային մտաելակերպ, գնահատել սեփական մշակութային արժեքները, հաղորդակից դառնալ համաշխարհային մշակութային ժառանգությանը, նոր սերնդին նախապատրաստել համընդհանրացման գործընթացներին:

  ԼՂՀ մշակույթի նախարարության գործունեությունը մշակութային կրթության և գեղագիտական դաստիրարակության ոլորտում հիմնականում միտված է ուսուցման մատչելի պայմանների ապահովմանը, մշակույթի ոլորտի համար մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խթանմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության տրամադրմանը, ուսումնական նոր դասագրքերի և ձեռնարկների մշակմանը:

Իրականացվել են հետևյալ ծրագրերը.

• երեխաների համար ուսուցման մատչելի պայմանների ստեղծում (նպատակային պետպատվերի տեղադրում` առաջնայնությունը տալով ազգային նվագարաններին

• վարպետության դասընթացների կազմակերպում, որը նպաստեց ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և մեթոդական օգնության տրամադրմանը

• դասալսումների կազմակերպում երաժշտական դպրոցներում` ՀՀ-ից հրավիրված մասնագետների մասնակցությամբ,

• նոտաների, ձայնասկավառակների, երաժշտական գրականության տրամադրում դպրոցներին:ԼՂՀ-ում գեղարվեստական կրթական ծրագրեր իրականացնում են արվեստի և երաժշտական մանկական դպրոցները, բարձրագույն և միջին մշակութային մասնագիտական կրթական հաստատությունները, մանկապատանեական ստեղծագործական կենտրոնները:

Գեղարվեստական կրթության բնագավառում հիմնական խնդիրներն են`

• իրականացնել միասնական պետական քաղաքականություն,

• սահմանել իրավական դաշտի կարգավորման ուղղությունները,

• սահմանել միասնական կրթական չափորոշիչների մշակման սկզբունքերն ու նյութատեխնիկական բազայի բարելավման և արդիականացման ժամանակակից չափանիշները,

• իրականացնել միասնական ծրագրային և մեթոդական ապահովումը,

• ապահովել մշակույթի բնագավառի կադրային պահանջարկի համալրման պայմանների ստեղծումը,

• գեղարվեստական կրթությունը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին

• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում գեղագիտական կրթության հենակետային դպրոցների ստեղծում,

• ուսումնական և կրթական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ներդրման համալիր ծրագիր,

• գեղագիտական կրթության մատչելիության աճ սոցիալապես անապահովների համար,

• երաժշտական դպրոցներում անվճար ուսուցման պետական պատվերի ճկուն համակարգի ներդրում:

Վերջին հայտարարություններ