Ընտրացանկ
Ազդագիր
«Ստեղծագործում են թանգարանների աշխատողները»
ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» ցուցահանդեսի բացման նախօրեին հանդիպում ունեցավ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը, կոմիտեի խորհրդի անդամ Աննա Ասոյանը, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախագահ Հռիփսիմե Պիկիչյանը, Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և ցուցահանդեսի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Օվսաննա Հարությունյանը: Կողմերը քննարկեցին թանգարանային ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները, ոլորտի կադրերի վերապատրաստման և վերաորակավորման գործընթացներում ու միջազգային ծրագրերում Արցախի ներկայացուցիչների առավել նպատակային և ակտիվ ներգրավվածության խնդիրները: Նախարարն ընդգծեց թանգարանային ոլորտում առկա փոխգործակցության խորացման և գործնական հենքի վրա դնելու անհրաժեշտությունը:
Վերջին հայտարարություններ