Ընտրացանկ
Ազդագիր
«Ճանաչիր հայրենիքդ»

Հուլիսի 12 ֊ին ԱՀ ՄԵՀԶ նախարարության աջակցության շնորհիվ Ճարտարի մի շարք երիտասարդներ այցելեցին Հայաստան աշխարհի մի շարք զարմանահրաշ տեղեր։ «Ճանաչիր հայրենիքդ» խորագրով արշավի նպատակն էր բացահայտել երիտասարդների համար չբացահայտված ու զարմանահրաշ առեղծվածներով լի մեր հայրենիքը։ Արշավը մեկնարկեց վաղ առավոտյան` ժամը 6։00֊ին։ Առաջին կանգառը Տաթևի ճոպանուղին էր, որը համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Այնուհետև երիտասարդներն այցելեցին պատմական Սյունյաց աշխարհի հոգևոր կենտրոն՝ Տաթևի վանական համալիր։ Պետք է նշել, որ ներկաների մեծ մասը առաջին անգամ էին Տաթևում և շատ տպավորված էին։ Ինչպես նաև այցելություն կազմակերպվեց դեպի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթահանի թանգարան։ Այնուհետև արշավի մասնակիցները ուղևորվեցին Որոտան գետի կիրճ՝ Սատանի կամուրջ։ Ականատեսը եղան բնության հրաշքներից մեկի՝ Տաք ջրերի կախարդանքին։ Սատանի կամրջին հաջորդեց Սբ.Մինաս եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում։ Արկածախնդրությունը երիտասարդներին տարավ Զանգեզուրյան հրաշագեղ բնության գողտրիկ անկյուներից մեկում ծվարված՝ Ճոճվող կամուրջ։ Նույն տարածքում այցելեցին Մխիթար Սպարապետի դամբարան, այնուհետև Սբ.Հռիփսիմե վանքը և վայելեցին տեղի հրաշագործ աղբյուրի ջուրը։ Օրը բավականին հագեցված էր ու հաճելի։

Վերջին հայտարարություններ