Ընտրացանկ
Ազդագիր
«Բանակ-հասարակություն»

ԱՀ մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը «Բանակ-հասարակություն» ծրագրի շրջանակներում պարբերաբար այցելություններ է կազմակերպում ՊԲ տարբեր զորամասեր` զինվորների համար կազմակերպելով ինտելեկտուալ խաղեր, ազգագրական պարերի բաց դասեր, ավանդական խաղեր և համերգներ։ Հուլիսի 14-ին կայացավ հերթական այցելությունը ՊԲ N զորամաս, որտեղ զինվորների համար կազմակերպվեցին ավանդական խաղեր և ազգագրական պարերի բաց դաս։ Միջոցառման ընթացքում աչքի ընկած, ակտիվ և խաղերի ժամանակ առաջնային տեղեր զբաղեցրած զինվորները ՄԵՀԶ նախարարության կողմից արժանացան գրքերի։

Վերջին հայտարարություններ