Ընտրացանկ
Ազդագիր
«Մշակութային հաղթանակները կարևոր են քաղաքական հաղթանակներ կերտելու ճանապարհին»

Բուլղարիայի Օբզոր քաղաքում կայացած միջազգային մրցույթ-փառատոնից հաղթանակով վերադարձած <<Գրացիա>> պարախմբին այսօր ընդունեց ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: <<Վստահ եմ, որ ձեր հաղթանակից հետո փառատոնի մասնակիցներն ու ներկաները համացանցում սկսել են փնտրել Արցախի մասին տեղեկություն: Դուք մեր երկրի մշակույթի դեսպաններն եք, երկրից դուրս ձեզնով են ճանաչում Արցախը ու մեր հարուստ մշակույթը: Անչափ ուրախ եմ, որ լավագույնս եք կատարել մեր երկիրը պարի միջոցով ներկայացնելու ձեր առաքելությունը>>: Նախարարը <<Գրացիա>> պարային համույթին շնորհակալագիր հանձնեց՝ հայկական մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեություն ծավալելու, արտերկրում ազգային պարարվեստն ըստ արժանվույն ներկայացնելու համար:Պարային համույթի գեղարվեստական ղեկավար Տատյանա Միրզոյանը հպարտությամբ կիսվեց տպավորություններով ու շնորհակալություն հայտնեց ՄԵՀԶ նախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:

Վերջին հայտարարություններ