Ընտրացանկ
Ազդագիր
Հանդիպում «Նաիրի» պարախմբի հետ

Հուլիսի 4-ին ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունեց Նյու Ջերսիի Հայ մշակութային միության <<Նաիրի>> պարախմբին ու միության անդամներին։ <<Նաիրի>> պարախումբը Արցախում երկու համերգ կունենա՝ Ստեփանակերտում և Մարտունիում։ <<Այս ծրագիրը չպիտի լինի միակը։ Նախարարությունը պատրաստ է աջակցել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու ազգային մշակութային արժեքների պահպանմանն միտված ցանկացած ծրագիր >>։ Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի այս խոսքերն առիթ հանդիսանցան հյուրերի համար՝ նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկներով հանդես գալու։ Նախարարը խոստացավ ՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու կազմակերպությունների հետ արդեն առկա ծրագրերը կշարունակվեն ու կմշակվեն նոր ծրագրեր՝ փոխադարձ այցելություններ, համատեղ ելույթներ և այլն։Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը:

Վերջին հայտարարություններ