Ընտրացանկ
Ազդագիր
«Ընտանեկան ճամբար 2018»

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարաությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 2-ը ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա համայնքում տեղի է ունենալու ավանդական դարձած «ԸՆտանեկան Ճամբար 2018» միջոցառումը, որն ուղղված է ընտանեկան արժեքների քարոզչությանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ընտանեկան հանգստի ակտիվ ձևերի մասսայականացմանը, հայրենասիրության և քաղաքացիական պատասխանատվության դաստիարակությանը: Եռօրյա միջոցառման ընթացքում մասնակից թիմ-ընտանիքները (հայր, մայր, 6-13 տարեկան երեխա) հնարավորություն կունենան արցախյան գեղատեսիլ բնության գրկում միասին անցկացնելու ազգային-ավանդական, մարզա-տուրիստական, մշակութային միջոցառումներով և հետաքրքիր հանդիպումներով ու ծանոթություններով հագեցած հարուստ օրեր: Ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 15-ը ներառյալ: Հայտերի ներկայացման և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժին՝ ք. Շուշի, Հախումյան 28 հասցեով կամ զանգահարել /047/ 73 20 73, /047/ 73 40 73 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝ [email protected]:

Վերջին հայտարարություններ