Ընտրացանկ
Ազդագիր
Շուշիի Նարեկացի արվեստի միությունում մեկնարկեց Բրուտ Արտ կավագործության սիմպոզիումը

Արցախում առաջին անգամ Շուշիի Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ և ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ անցկացվում է բրուտագործության սիմպոզիում, որին մասնակցում են կավագործներ Արցախից և ՀՀ-ից։ Սիմպոզիումը բացումն ազդարարվեց փոքրիկ բեմականացմամբ։ Բացման խոսքում ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը ողջունեց բրուտագործության սիմպոզիումի գաղափարը, որն այսօր արդեն իրականություն է։ «Կավագործությունը մարդուն ուղեկցում է դեռևս նախնադարից։ Իսկ մենք՝ հայերս, կավագործության հրաշալի ավանդույթներ ունենք, որոնք այսօր, ցավոք, մոռացության են մատնված։ Այս և նմանատիպ սիմպոզիումները նպատակ ունեն ապացուցելու , որ կավի գեղագիտական ու կիրառական դրսևորումներն այսօր էլ կարող են արդիական լինել ու պահանջարկ վայելել։ Հաջողություն եմ մաղթում մասնակիցներին, ակնկալում շարունակականություն,մասնակիցների թվի աճ, աշխարհագրության ընդլայնում»։Բացման արարողությանը հաջորդեց մասնակիցների և կազմակերպիչների հետ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց երկշաբաթյա սիմպոզիումի ծրագիրը։ Ի դեպ, ամեն օր, օրվա երկրորդ կեսին մասնակիցների կողմից վարպետաց դասեր կկազմակերպվեն, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Վերջին հայտարարություններ