Ընտրացանկ
Ազդագիր
Նախարարը հանդիպեց երիտասարդների հետ

Ստեփանակերտի թատրոնի շենքը տարիներ շարունակ չի ծառայում բուն նպատակին, բայց վերջին շրջանում իրեն հատուկ մշակութային մթնոլորտի շնորհիվ դարձել է հետաքրքիր ու կառուցողական հանդիպումների անցկացման վայր:Երեկ՝ հունիսի 18-ին, թատրոնի ճեմասրահում ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի հրավերով հավաքվել էին արցախյան ՀԿ-ների ներկայացուցիչներն ու ակտիվ երիտասարդները՝ քննարկելու առավել ակտիվ երիտասարդական դաշտ ունենալու հեռանկարը:Նախարար Սերգեյ Շահվերդյանը նախ կիսվեց հաճելի նորություններով.<<Մեկնարկել է բացօթյա կինոդիտումների ծրագիր. շաբաթը մեկ անգամ Ազատամարտիկների նորաբաց պուրակում կցուցադրվի ֆիլմ, որն ընտրվելու է նախապես սոցցանցերում քվեարկության դրված մի քանի ֆիլմերի շարքից: Փորձում ենք ստեղծել ընթերցասերների ակումբ՝ կարևորելով գրքի ու ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը: Մշակվում են մի շարք այլ ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին կազմակերպել բովանդակալից ու հաճելի ժամանց և ինքնադրսևորման հնարավորություն կտան: >>Երիտասարդներն անկաշկանդ էին ու անկեղծ իրենց մտահոգությունների արտահայտման մեջ, նաև պատրաստակամ՝ առաջարկություններ անելու: Քննարկված հարցերի շրջանակը լայն էր՝ քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման անհրաժեշտությունից մինչև ժամանցի կազմակերպում: <<Երիտասարդական դաշտի կայացման ու ակտիվացման ամենակարևոր պայմանը ձեր՝ երիտասարդներիդ նախաձեռնողականությունն է ու համարձակությունը: Իսկ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ>>,- հանդիպումն ամփոփեց նախարար Սերգեյ Շահվերդյանը:

Վերջին հայտարարություններ