Ընտրացանկ
Ազդագիր
Նախարարը՝ Երևանում

Հունիսի18-ին և 19-ին Երևանում կայացած Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների 5-րդ հանրապետական մրցույթին մասնակցեցին նաև արցախցի շնորհալի պատանիները: 12 անվանական մասնակցություն՝ 2 տարիքային խմբերում՝ մինչև 16 տարեկան և 16 տարեկանից բարձր:Մեր մասնակիցներն արժանապատիվ ներկայացան՝ հիացնելով հանձնախմբի անդամներին: Նրանց հատուկ ոգևորություն ներշնչեց ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի անակնկալ ներկայությունը:Մրցույթի արդյունքներն այս պահին ամփոփվում են: Դրանց մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Վերջին հայտարարություններ