Ընտրացանկ
Ազդագիր
«Մեր հրաշալի բնությունն ու տեսարժան վայրերը ավելի հասանելի կդառնան զբոսաշրջիկներին»
Հունոտի կիրճը հայտնի է որպես արցախցիների ու Արցախ ժամանած հյուրերի, զբոսաշրջիկների կողմից սիրված վայր: Հունոտի կիրճում գտնվող «Զոնտիկներ» կոչվող յուրօրինակ տեսարժան վայր հասնել այսուհետ կարելի է ավելի կարճ, բարեկարգ ու ապահով արահետով: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) համագործակցության շրջանակում ոչ միայն բարեկարգվել է արահետը, այլև կառուցվել է փայտե ապահով կամուրջ՝ գետն անցանելի դարձնելու համար: Կամուրջի բացումն ազդարարվեց հունիսի 17-ին՝ հետաքրքիր միջոցառմամբ, որին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հայ լեռնագնացների միության անդամներ, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցներ, զբոսաշրջիկներ: « Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) հետ իրականացվող համագործակցությունը շարունակական է լինելու: Արդյունքում Արցախի հրաշալի բնությունն ու տեսարժան վայրերը ավելի հասանելի կդառնան զբոսաշրջիկներին: Հունոտի կիրճ տանող արահետի բարեկարգումն այս ծրագրի հաջող մեկնարկն է»,- նշել է նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, այդ թվում կամավորներին, ովքեր ներգրավված են եղել աշխատանքներին:
 
Վերջին հայտարարություններ