Ընտրացանկ
Ազդագիր
«Ղարաբաղ» պետական էստրադային համույթի համերգ

Հունիսի 13-ին ԱՀ մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ «Ղարաբաղ» պետական էստրադային համույթի տոնական համերգը, որը նվիրված էր համույթի գործունեության 20 և հիմնադրման 50 ամյակին: Համույթի գեղարվեստական ղեկավարը Դավիթ Ասծատրյանն է: Հանդիսատեսին համույթը ներկայացավ ողջ շուքով՝ նախկին ու ներկա մենակատարներով ու երաժիշտներով, հետքրքիր ծրագրով: «Ղարաբաղ» պետական էստրադային համույթի երկրպագուների համար Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի նախասրահում կազմակերպվել էր համույթի կազմավորմանն ու տասնամյակների գործունեությանը նվիրված փոքրիկ ցուցահանդես՝ հետաքրքիր փաստերով ու լուսանկարներով:

Վերջին հայտարարություններ