Ընտրացանկ
Ազդագիր
Մխիթարյան միաբանության հաստատման 300֊ամյակին նվիրված ցուցահանդես

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր բացվեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300֊ամյակին նվիրված ցուցահանդեսը։ << Անգնահատելի է Մխիթարյան միաբանության դերը հայապահպանության, հայկական հոգևոր ու նյութական մշակութային արժեքների ստեղծման ու պահպանման գործում։ Սա հրաշալի առիթ է ավելի խորը ծանոթանալու Մխիթարյան միաբանության գործունեությանն ու արժեվորելու այն>>։ Նախարար Սերգեյ Շահվերդյանն այս խոսքերով ողջունեց հյուրերին և ներկաներին՝հրավիրելով նրանց ծանոթանալու ցուցադրվող նմուշներին։Ցուցադրությունը ներկայացրեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վանահայրը՝ հայր Սերոբ Չամուրլեանը։Արցախում միջոցառումների մի ամբողջ շարք կանկացվի այս առթիվ.

ՀՈՒՆԻՍԻ 8-ին

Ժամը 11:00-12:00 Դասախոսություններ Արցախի պետական համալսարանում

Ելույթներ` Հայր Վահան Օհանեան` Վենետիկի Սուրբ Ղազար կղզու դիվանապահ և մատենադարանապետ

Հայր Գէորգ Սարգսյան` Հայաստանի Մխիթարյան ճեմարանի փոխտեսուչ

Հայր Սերոբ Չամուրլեան` Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վանահայր

Մելանյա Բալայան` Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն

Արա Զարգարյան` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող

Ժամը 12:00-12:40 «Մխիթար Սեբաստացի» ֆիլմի ցուցադրություն Արցախի պետական համալսարանում

ՀՈՒՆԻՍԻ 10-ին

Ժամը 11:00-13:00 Պատարագ՝ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի

Ժամը 13:00 Այցելություն «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան` Գանձասար» գիտամշակութային կենտրոն և գրքերի նվիրատվություն

Վերջին հայտարարություններ