Ընտրացանկ
Ազդագիր
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

            ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մայրաքաղաք Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում շարունակում է իրագործել «Առողջ ապրելակերպ» ծրագիրը, որն ուղղված է հասարակության մեջ` մասնավորապես երիտասարդության շրջանում առողջ սերնդի դաստիարակմանն ու վնասակար երևույթների (ծխել, թմրանյութերի օգտագործում, անառողջ սնունդ, հղիության արհեստական ընդհատում, նստակյաց կյանք) դեմ պայքարին:

            Դիմելով մեր գործընկերներին և բոլոր երիտասարդներին, առաջարկում ենք ակտիվ մասնակցություն ունենալ միասնական ուժերով ծրագրի իրականացման գործում: Նախարարությունը պատրաստ է ընդունել Ձեր առաջարկությունները` նշված ծրագրերը համատեղ ուժերով իրականացնելու համար:

            Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել /047/ 73-40-73 հեռախոսահամարին:

           

Վերջին հայտարարություններ