Ընտրացանկ
Ազդագիր
ՊՈԱԿ-ներն՝ ուշադրության կենտրոնում

Հունիսի 5-ին ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը հանդիպեց նախարարության ենթակայությամբ գործող երաժշտական ու թատերական ՊՈԱԿ-ների տնօրենների ու գեղարվեստական ղեկավարների հետ։ Նախարարը ծանոթացավ առկա խնդիրների հետ, քննարկվեցին դրանք հաղթահարելու և ՊՈԱԿ-ների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղիները։ Նախարարը խրախուսեց հյուրախաղերով ՀՀ֊ում հանդես գալու ծրագիրը՝ հորդորելով ՊՈԱԿ-ներին՝ առավել նախաձեռնողական լինել։ Նախարարությունը պատրաստ է աջակցել լավագույն նախաձեռնություններին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու արվածն ու առաջիկա անելիքները։

Վերջին հայտարարություններ