Ընտրացանկ
Ազդագիր
Այց Գյումրի

Սերգեյ Շահվերդյանին ընդունել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը՝ ներկայացնելով Գյումրիի <<մշակութային հարստությունը>>՝ պետական սիմֆոնիկ նվագախումբ, պետական թատրոն, պետական ժողգործիքների նվագախումբ, նաև տիկնիկային թատրոն, երաժշտական ու արվեստի դպրոցներ, թանգարաններ: Սերգեյ Շահվերդյանն էլ իր հերթին ներկայացնելով Արցախում գործող մշակութային հաստատությունները՝ հույս է հատնել, որ այս այցով հիմք կդրվի ամուր համագործակցության: Ակնկալվում է գործող համույթների ելույթներ, փորձի փոխանակման այցեր:Սեյրան Պետրոսյանը նշել է, որ նախկինում պարբերական այցեր և ելույթներ են կազմակերպվել հատկապես Շուշի և Ասկերանի շրջան:Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հստակեցնել համագործակցության ու փոխադարձ այցելությունների ծրագիրն ու անմիջապես գործի անցնել: Երեկոյան ԱՀ ՄԵՀԶ նախարարության պատվիրակությունը ներկա է գտնվել արցախյան ազատամարտի թեմայով բեմադրված <<Հարսանիք թիկունքում>> ներկայացման առաջնախաղին:

Վերջին հայտարարություններ