Ընտրացանկ
Ազդագիր
«Տատիս սնդուկը» ցուցահանդես-վաճառք

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր առավոտյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մուտքի մոտ կազմակերպվեց «Տատիս սնդուկը» ցուցահանդես-վաճառքը: Արցախի տարբեր շրջաններից ներկայացվել էին հին իրեր, ասեղնագործ աշխատանքներ, կավե սպասք, կարպետներ: Զուգահեռաբար Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի երկրորդ հարկում «Արցախը 1918-1920թթ.» խորագրով ցուցահանդեսի բացումն էր: Ներկայացված էին նշված ժամանակահատվածի փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև «Արցախահայության մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին» խորագրով հավաքածու: Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր ՀՀ-ից:«100 տարի առաջ մայիսյան հերոսամարտերը պայմանավորեցին մեր պետության գոյությունը և այսօրվա օրը: Այս ցուցահանդեսում ներկայացված փաստերը վկայությունն են մեր հերոսական պատմության», իր խոսքում նշեց նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ հայտարարելով ցուցահանդեսի բացումը:

վածի փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև <<Արցախահայության մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին>> խորագրով հավաքածու: Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր ՀՀ-ից:<<100 տարի առաջ մայիսյան հերոսամարտերը պայմանավորեցին մեր պետության գոյությունը և այսօրվա օրը: Այս ցուցահանդեսում ներկայացված փաստերը վկայությունն են մեր հերոսական պատմության>>, իր խոսքում նշեց նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ հայտարարելով ցուցահանդեսի բացումը:
Վերջին հայտարարություններ