Ընտրացանկ
Ազդագիր
Հանդիպում «Badwater» ընկերության հետ

Մայիսի 22-ին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած «Badwater» ընկերության հիմնադիր Քրիս Քոստմանին և հայազգի հայտնի արշավորդուհի Թելմա Ալթունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում սպորտային զբոսաշրջության զարգացման հեռանկարները , միջազգային արշավային մրցույթներ կազմակերպելու հնարավորությունները և համագործակցության մի շարք այլ ծրագրեր: Հյուրերի կողմից բարձր են գնահատվել «Ճանապարհ թրեյլ» արահետի հնարավորությունները՝ որպես սպորտային և արկածային տուրիզմի երթուղի: Ձեռք են բերվել երկուստեք պայմանավորվածություններ, որոնք նպաստելու են Արցախում զբոսաշրջության , մասնավորապես սպորտային տուրիզմի հնարավորությունների իրագործմանը:«Badwater» ընկերությունը միջազգային մասշտաբով կազմակերպում է արշավային ուլտրամարաթոններ, որոնք մեծ հեղինակություն և հետաքրքրություն են վայելում ողջ աշխարհում:

Վերջին հայտարարություններ