Ընտրացանկ
Ազդագիր
Երկօրյա այցով Արցախում էր ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Արցախ՝ պաշտոնական հրավեր ստանալով ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանից: Մայիսի 19-ին, նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելուց հետո, երկու նախարարները մասնակցեցին Տիգրանակերտում կազմակերպված <<Թանգարանային գիշեր>> միջոցառմանը: Ազգային երաժշտության կենդանի հնչյուններն ու ինքնաեռնի անկրկնելի թեյը ջերմ ու անմիջական մթնոլորտ էին ստեղծել այցելուների համար: Նախարարները շփվեցին ներկաների, ինչպես նաև լրավամիջոցների ներկայացուցիչների հետ:Մայիսի 20-ին հայկական երկու հանրապետությունների մշակույթի ոլորտների ղեկավարներն արդեն պաշտոնական հանդիպում ունեցան նախարարությունում: Առանձնազրույցից հետո Լիլիթ Մակունցն ու Սերգեյ Շահվերդյանը հանդիպեցին լրագրողների և ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցների հետ:<<Արցախում եմ պաշտոնական այցով, բայց սա նաև բարեկամական այց է>>,- իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:<<Սերգեյ Շահվերդյանի հետ խոսել ենք արդեն իսկ ընթացող համագործակցության ծրագրերից , և ես պատրաստակամ եմ շարունակել բոլոր ծրագրերը: Կարևորում եմ հատկապես 2018 թվականի փետրվարին ստորագրված հուշագիրը: Բացի այդ, պարտավորվում եմ հետամուտ լինել նոր ծրագրերի ստեղծմանը, աջակցմանն ու իրականացմանը:>> Լիլիթ Մակունցը խոստովանեց, որ առաջին անգամ է Արցախում և անչափ տպավորված է: Խոստացավ, որ շուտով վերադառնալու է՝ քննարկելու արդեն մի շարք կառուցողական նախագծեր ու ծրագրեր:<<Մենք վերահաստատեցին այն ծրագրերը , որ նախատեսված էին 2018 թվականի համար և քննարկեցինք մի շարք այլ ծրագրեր, որոնք միտված են լրացնելու սերտ համագործակցությունը: Մենք համակարծիք ենք այն հարցում , որ պետք է աշխատենք մեկ ընդհանուր՝ հայկական մշակութային դաշտում՝ ամրապնդելով եղած հաջողությունները, միասնական ջանքեր գործադրելով նոր ձեռքբերումներ գրանցելու համար>>,- կարևորեց Սերգեյ Շահվերդյանը:ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արցախյան գործընկերոջ ուղեկցությամբ այցելեց Շուշիի թանգարաններ ու պատկերասրահ, հիացավ Հունոտի կիրճի գեղեցկությամբ ու խոստացավ վերադառնալ` նոր ծրագրերով:

Վերջին հայտարարություններ