Ընտրացանկ
Ազդագիր
Արցախի զբոսաշրջային գրավչությունները՝ «Ինտուր Էքսպո» զբոսաշրջային ցուցահանդեսում

Ապրիլի 20-22 ՀՀ Երևան քաղաքում ընթացող «Ինտուր Էքսպո» զբոսաշրջային ցուցահանդեսում ներկայացվում է Արցախի զբոսաշրջային արդյունքը։ Առանձին տաղավարի ներքո Արցախում գործող 5 զբոսաշրջային ընկերություններ և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ իրենց ծառայությունները և զբոսաշրջային պրոդուկտը ներկայացնում են պոտենցիալ հաճախորդներին և գործընկերներին։ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պատվիրակությունը ցուցահանդեսի այցելուներին է փոխանցում Արցախի գրավչությունների վերաբերյալ տեղեկություններ՝ անվճար բաժանելով համապատասխան գրականություն։ Ընդհանուր առմամբ, Արցախի տաղավարը ցուցահանդեսում մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների և մասնակիցների շրջանում։Նախարարության զբոսաշրջության վարչության պետ Ա. Գրիգորյանը ցուցահանդեսի բացման խոսքում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ հայկական զբոսաշրջային արդյունքի արդյունավետ ներկայացման կոնտեքստում։

Վերջին հայտարարություններ