Ընտրացանկ
Ազդագիր
«Մատենադարան-Գանձասար» -ում գրքի շնորհանդես էր

Ապրիլի 18-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ  պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի՝ «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գիրքի շնորհանդեսը և Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի աշխարհաբար փոխադրությամբ գրքի արցախյան շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Ողջունելի է ու խորհրդանշական, որ շնորհանդեսը տեղի է ունենում Արցախում ու հենց Գանձասարում: Շնորհավորում եմ բոլորիս:

Հին ձեռագրերը մեր ժողովրդի հոգևոր- մշակութային  ժառանգության կարևոր մասն են կազմում: Մեր ազգը միշտ էլ սրբությամբ է վերաբերվել  ձեռագրերին, պահպանել ու փրկել դրանք օտար բռնակալներից՝ հաճախ նաև մեծ զոհաբերությունների գնով, վերականգնել վնասված մատյանները:

Այսօր հազարավոր ձեռագիր մատյաններ պահվում են   Մատենադարանում՝ այցելուներին հաղորդակից դարձնելով  մեր ազգի հոգևոր –մշակութային պատմությանը: Իմ համոզմամբ՝ մատենադարանը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի հուգում ու մտքում:

Նմանատիպ միջոցառումների անկացումը «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում նպաստում է , որպեսզի մատենադարանը՝ մեր ազգի հոգևոր –մշակութային պատմությանը, ամուր հաստատվի մեր հոգիներում:»

Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գիրքը հրատարակվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

 

Վերջին հայտարարություններ