Ընտրացանկ
Ազդագիր
Պարգևատրվեցին «հուշարձանների պահապանները»

Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: 2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետևում է:

Հուշարձանների ու տեսարժան վայրերի բնագավառում վերջին տարիներին արձանագրած հաջողությունները պայմանավորված են համակարգի աշխատակիցների արդյունավետ աշխատանքով և առանձին անհատների ու կազմակերպությունների  աջակցությամբ:

Այսօր մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը  նախարարության  պատվոգրերով պարգևատրեց հուշարձանների պահպանության բնագավառում  աչքի ընկած աշխատակիցներին ու աջակիցներին:

Նախարարը շնորհակալություն հայտնենց նրանց նվիրված աշխատանքի ու անշահախնդիր աջակցության համար:

Պարգևատրման արարողությանը հաջորդեց հնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ի մի բերվեցին 2017 թվականի ընթացքում կատարած հնագիտական պեղումների արդյունքները և ներկայացվեցին անելիքները:

Վերջին հայտարարություններ