Ընտրացանկ
Ազդագիր
Այսուհետ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին Արցախը կդիմավորի հենց Երևանի Զվարթնոց օդանավակայանում

Արցախի զբոսաշրջային ռեսուրսները ներկայացնող տեսահոլովակն արդեն մշտական հիմունքներով ցուցադրվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի միջև համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրի նպատակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է։Տեսահոլովակի ցուցադրության կազմակերպումն Արցախի զբոսաշրջային մարքեթինգային պլանի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միջոցառումների մաս է կազմում։

Վերջին հայտարարություններ