Ընտրացանկ
Ազդագիր
Հերթական թռուցքաժողովը՝ կարևոր հարցերի քննարկմամբ

<<Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը լավ առիթ է  մեր պատմամշակութային արժեքները  հանրահռչակելու և դրանք գնահատելու մշակույթ ձևավորելու համար:>>

Նախարար Սերգեյ Շահվերդյանը  հերթական թռուցքաժողովն սկսեց հենց այս խոսքերով:  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան(ապրիլի 18) նվիրված միջոցառումների շարքը կազմված է: Նախատեսվող միջոցառումները  քննարկվել են, հաստատվել ու շուտով կներկայացվեն հանրությանը: Ծրագիրը բավական հագեցած է լինելու՝ արշավներ, հուշարձանների տեղանքում մաքրման աշխատանքներ, իսկ վերջում նաև համերգ Տիգրանակերտում:

Արցախյան 7 ընկերություններ ապրիլի 20-22-ը միասնական տաղավարով կմասնակցեն Երևանում կազմակերպվելիք INTOUR EXPO միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:  Նախարարը հետաքրքրվեց մասնակցության մանրամասներով:

Հաստատվեց Գյումրիի <<Վերածնունդ>> երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ փառատոնի արցախյան մասնակիցների կազմը՝ 49 հոգի:

Քննարկվեց Ազգային նվագարանների համահայկական մրցույթ-փառատոնի Արցախի մասնակիցների ընտրության առաջին փուլի կազմակերպման հարցը: Սերգեյ Շահվերդյանը մեծապես կարևորեց  ազգային նվագարանների հանրահռչակումը և հորդորեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ մրցույթին:

Մայիսի 9-ին նվիրված միջոցառումների ցանկը, կազմակերպչական մանրամասները ևս մեկ անգամ քննարկվեցին նախարարի հետ: Հիմնական միջոցառումը Համահայկական նվագախմբի աննախադեպ համերգն է  լինելու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Համերգն աննախադեպ է մասնակիցների քանակի, ձևաչափի ու ծրագրի առումով:

Համերգից զատ նախատեսվում են տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ:

Մշակութային պորտալի ստեղծման աշխատանքները շարունակվում են: Նյութերը հավաքագրվում ու մշակվում են:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ նախարարը հասցեական հանձնարարականներ տվեց աշխատակիցներին:

Վերջին հայտարարություններ