- ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
- ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
- ՏԵՂԵԿԱՏՈՒ
- ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
- ՄՐՑՈՒՅԹՆԵՐ, ՓԱՌԱՏՈՆԵՐ
- ԱՐԽԻՎ
- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ, ԱՋԱԿԻՑՆԵՐ
- ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՕԳՆԵԼ...
- ՆԿԱՐԱԴԱՐԱՆ
Մարտի 28-31-ը ԱՀ մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմը (բաժինների ղեկավարներ) նախարար Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակում գտնվում էր Երևանում:
Աշխատանքային այցի ընթացքում ՄԵՀԶ նախարարության պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի ու վարչության պետերի հետ:Փորձի փոխանակաման նպատակով հանդիպումներ կազմակերպվեցին համապատասխան մասնագետների միջև: Աշխատանքային հանդիպումները շարունակվեցին նախարարության առանիձին ստորաբաժանումներում և ենթակա ոչ կառուցվածքային ստորաբաժանումներում:Առանձին ստորաբաժանումների միջև քննարկվեցին ոլորտային քաղաքականության ու հետագա սերտ համագործակցության հեռանկարներ: Ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ ու հստակեցվեցին նախկինում քննարկված ծրագրերը:Մարտի 30-ին ՀՀ և ԱՀ մշակույթի գերատեսչությունների ղեկավարները՝ Արմեն Ամիրյանն ու Սերգեյ Շահվերդյանը, հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որը հիմնականում վերաբերում էր երկու հայկական պետությունների՝ մշակութային ոլորտում համագործակցությանը:Ըստ ծրագրի նախատեսված էր նաև մշակութային ժամանց. այցելություններ եղան տարբեր պատմամշակութային վայրեր: ՀՀ մշակութային նախարարության հրավերով արցախյան գործընկերները ներկա գտվեցին նաև թատերական ներկայացման և <<Ծիծեռնակ>> ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը:
-
05 Ապրիլ 2018
-
19 Հունվար 2018ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝...
-
07 Դեկտեմբեր 2017
-
01 Դեկտեմբեր 2017
-
01 Դեկտեմբեր 2017
-
30 Նոյեմբեր 2017
-
27 Նոյեմբեր 2017
-
24 Նոյեմբեր 2017
-
10 Նոյեմբեր 2017
-
04 Նոյեմբեր 2017
-
04 Նոյեմբեր 2017