Ընտրացանկ
Ազդագիր
Աշխատանքային խորհրդակցություն՝ առաջիկա անելիքների քննարկմամբ

Այսօր  ՄԵՀԶ  նախարար Սերգեյ Շահվերդյանը թռուցքաժողով ունեցավ  աշխատակիցների հետ: Սերգեյ Շահվերդյանը նախ ներկայացրեց օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի արդյունքները.

-         Նախարարը հանդիպել է մի շարք ռուսաստանաբնակ արվեստագետների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար,

-         Արցախն ըստ արժանվույն ներկայացել է Մոսկվայի միջազգային զբոսաշրջային  ցուցահանդեսին (MITT) և բավական մեծ հետաքրքրություն առաջացրել ցուցահանդեսի հյուրերի և մասնակիցների մոտ:

Այնուհետև, բաժինների պատասխանատուները ներկայացրին առաջիկա միջոցառումները և դրանց հետ կապված անելիքները: Եվ այսպես.

-          նախատեսվում է Մարաղայի կոտորածի և  Եղեռնի  հերթական տարելիցին նվիրված միջոցառումների շարք: Զուգահեռաբար վերամշակվում են «Ընտանեկան ճամբարի» և «Երիտասարդական ֆորումի» ծրագրերը:

-          հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան (ապրիլի 18) ընդառաջ կազմակերպվելու է միջոցառումների շարքը՝ այցելություններ Արցախի  տեսարժան  վայրեր, պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում մաքրման աշխատանքներ,  թեմատիկ դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր և այլն:

-         ապրիլի 10-17-ը կկայանա ամենամյա <<Մշակութային խաչմերուկ>> միջոցառումը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Լևոն Աթոյանցի լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ:

-         երաժիշտ կատարողների  «Վերածնունդ » միջազգային մրցույթի Արցախյան մասնակիցներն արդեն հայտնի են:  Քննարկվեց նրանց մասնակցությունը, ինչպես նաև Արցախի պարի պետական համույթի՝ Ուրուգվայում սպասվող հյուրախաղերի հարցը:

-         օրակարգում էր նաև մշակութային պորտալի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների հարցը: Նյութերի հավաքագրման փուլը գրեթե ավարտված է, ընթանում է  տեղեկությունների վերամշակում: Միաժամանակ աշխատանքներ են տարվում պորտալի կառուցվածքի ու դիզայնի ուղղությամբ:

Նախարարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ, որոնց արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ:

Վերջին հայտարարություններ