Ընտրացանկ
Ազդագիր
Թեհրանի <<Զարթոնք>> պարային համույթի անդամները կրկին Արցախում են

 Փետրվարի 10-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց Թեհրանի <<Զարթոնք>> պարային համույթի անդամներին՝ գեղարվեստական ղեկավար Լորետա Ավետիսյանի գլխավորությամբ:

Սերգեյ Շահվերդյանը ողջունեց հյուրերին՝  բարձր գնահատելով հայրենիքից դուրս հայկական մշակույթը, երգն ու պարը պահպանելուն ու տարածելուն միտված նրանց ջանքերը և պատրաստակամություն հայտնեց հետագա սերտ համագործակցության:

Հանդիպման ընթացքում համատեղ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Մեր հայրենակիցների այցերն Արցախ պարբերական բնույթ են կրում: Ելույթներից բացի նրանք  բարեգործական ծրագրերով են հանդես գալիս:

Վերջին հայտարարություններ