Ընտրացանկ
Ազդագիր
Շաբաթօրյակը թատրոնի շենքի վերակենդանացման մեկնարկն է

 Այսօր առավոտից Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում շաբաթօրյակ է հայտարարված: Հարազատ  թատրոնի կիսաքանդ շենքն աղբից ազատելու գործին եռանդով լծվել են  թատրոնի բոլոր աշխատակիցները, և ոչ միայն:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանն անձամբ այցելեց թատրոնի շենք՝ քաջալերելու աշխատողներին:

Նախարարի խոսքով՝  շաբաթօրյակով  տրվում  է Արցախի  մայր թատրոնի շենքի վերակենդանացման մեկնարկը: Ասել, որ շաբաթօրյակին անմիջապես հետևելու են շինարարակն աշխատանքներ, սխալ կլինի: Բայց այս գործողությամբ փորձ է արվում մշակույթի,  հատկապես թատրոնի նկատմամբ ոչ անտարբեր և մեկենասության պատրաստ անհատների  ուշադրությունը սևեռել արցախցիների <<սրտի փուշ>>՝ թատրոնի շենքի վերակառուցմանը:

ԱՀ ՄԵՀԶ նախարարությունն արդեն կազմել է ծրագրերի ու համագործակցությունների շարք, որոնք ծառայելու են թատրոնի շենքի վերանորոգմանն ուղղված միջոցների հայթհայմանը:

Վերջին հայտարարություններ