Ընտրացանկ
Ազդագիր
Հետաքրքիր նախաձեռնություն

Արցախյան մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը ոչ միայն իշխանությունների՝ մասնավորապես մշակույթի ոլորտը ղեկավարող գերատեսչության , այլ նաև կոնկրետ  անհատների մտահոգության առարկա է:

 Հայտնի ռեստորանագետ, խոհարար, խոհարարական քննադատ, ռեստորանների ցանցի սեփականատեր, արմատներով արցախցի Գայանե Բրեիովա-Աֆյանը օրեր առաջ Մոսկվայում հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: <<GAYANE' S>> ռեստորանում կազմակերպվել է արցախյան կերակուրների համտես՝ <<КуркутТут>> խորագրով:

 Ճաշկերույթին  մասնակից հյուրերը  համտեսել ու ճանաչել  են արցախյան անկրկնելի ուտեստները: Հասույթը Գայանե Բրեիովան սիրով տրամադրելու է Արցախի Պատմաերկրագիտական թանգարանին:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը Գայանեին տրամադրել էր  տեղեկություն արցախյան ուտեստների մասին, ինչպես նաև հետաքրքիր բաղադրատոմսեր:  

Վերջին հայտարարություններ