Ընտրացանկ
Ազդագիր
Դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանի հերթական հաղթանակը

Փետրվարի 3-ին Նյու-Յորքի <<Կարնեգի Հոլում>> կայացած <<Forte international competition>> միջազգային մրցույթ-համերգին Ստեփանակերտցի երիտասարդ  տաղանդաշատ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանն արժանացել  է առաջին մրցանակի, ինչպես նաև ստացել հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալ:  

Հիշեցնենք, որ Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին  կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին  արժանացել է «Գրան-պրի» մրցանակի, նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած <<Մանհեթեն>> միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի:

Շնորհավորում ենք Անահիտին ու մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Վերջին հայտարարություններ