Ընտրացանկ
Ազդագիր
Հերթական շնորհակալագրի հանձնում

Հունվարի 29-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց ստեփանակերտցի տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանին:

Իսպանիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Վրաստանում կայացած երաժշտական մրցույթ-փառատոներում գրան պրիի արժանանալու, առաջին մրցանակային տեղեր զբաղեցնելու և Արցախը միջազգային ասպարեզում արժանավույնս ներկայացնելու համար Անահիտ Առուշանյանն արժանացավ շնորհակալագրի:

Նախարարը համոզված է, որ մասնակցելով ամենատարբեր հեղինակավոր մրցույթների՝ Անահիտը ներկայացնում է ոչ միայն իր արվեստը, այլ նաև Արցախը՝ այդպիսով  ճանաչելի դարձնելով մեր երկիրն ու մշակույթը:

 Սերգեյ Շահվերդյանը նորանոր հաջողություններ մաղթեց երիտասարդ դաշնակահարուհուն և  ընդգծեց, որ անչափ կարևոր է Անահիտի վերադարձը հայրենիք՝ արտերկրում կատարելագործվելուց ու փայլուն կարիերա ապահովելուց հետո: 

Վերջին հայտարարություններ