Ընտրացանկ
Ազդագիր
Սերգեյ Շահվերդյանն ընդունել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին

 Այսօր, հունվարի 26-ին , ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ընդունեց Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնին և նրա գրասենյակի տնօրեն Չարլի Վեյմարսին, ովքեր Արցախում են փաստահավաք առաքելությամբ:

Սերգեյ Շահվերդյանը՝ կարևորելով հյուրերի առաքելությունը,  ներկայացրեց  գերատեսչությամբ ղեկավարվող ոլորտների գործունեությունն ու առաջնահերթությունները:  Նախարարը մասնավորապես նշեց, որ որպես առաջին քրիստոնեական երկրի մշակույթ, հայկական մշակույթն ունի հարուստ պատմություն ու մշակութային մեծ ժառանգություն, որը   պետք է ներկայացված լինի եվրոպական երկրներում: Հատկապես կարևովրեց համագործակցությունը  միջազգային մշակութային կառույցների հետ, ինչը հնարավորություն կտա ներկայացնելու արցախյան մշակույթը՝ անկախ մեր պետության չճանաչված լինելու հանգամանքից:

Անդրադարձ կատարվեց նաև Արցախի  զբոսաշրջային հնարավորություններին, որոնք նույնպես , ելնելով երկրի չճանաչված լինելու փաստից, լիարժեքորեն չեն իրացվում:Նախարարի խոսքով՝ չնայած խոչնդոտներին, միջազգային տարբեր զբոսաշրջային փառատոներին մասնակցելու առիթը չի շրջանցվում:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ընդունելության ու անհրաժեշտ տեղեկատվության համար, նշելով, որ կոնկրետ ոլորտների ղեկավարների  հետ հանդիպումները կողմնորոշիչ են հետագա արդյունավետ գործունեության համար:

Վերջին հայտարարություններ