Ընտրացանկ
Ազդագիր
Արցախցի շնորհալի պատանի ու երիտասարդ երգիչները փայլում են մեծ բեմերում

Այսօր՝ հունվարի 9-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը շնորհակալագրեր հանձնեց երգի միջազգային մրցույթներում Հայաստանն ու Արցախը պատվով ներկայացրած Էռնա Միրզոյանին(<<ՆՈՐ ԱԼԻՔ>> մրցույթի հաղթող), փոքրիկ Միշային (<<ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ_2017>>-ի մասնակից) և Հայկ Ղուլյանին (<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ>> նախագծի հաղթող):

Նախարարը հավաստիացրեց, որ այսուհետ ևս հնարավոր ամեն բան կարվի, որպեսզի մեր շնորհալի երիտասարդներն ըստ արժանվույն ներկայանան միջազգային մշակութային հարթակներում: 

Երիտասարդ երգիչների կայացման   և արցախյան երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար  շնորհակալագրի արժանացավ նաև <<ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԵՐ>> նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը:

Վերջին հայտարարություններ