Ընտրացանկ
Ազդագիր
Հեծանիվներ Ծար համայնքի երեխաների համար

    Հայազգի լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունի նախաձեռնությամբ  այսօր Շահումյանի շրջանի Ծար համայնքի 7 երեխա հեծանիվներ նվեր ստացան: Նվերների հանձնման հաճելի արարողությանը ներկա է եղել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանը:

    Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել Արցախում արկածային ու  արշավային զբոսաշրջության զարգացմանը:

    Ծրագրի իրականացմանն աջակցել են Հայ լեռնագնացների միությունը և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

    2017 թվականի մայիսին <<Ճանապարհ>> արշավային երթուղով անցնելով շուրջ 280 կիլոմետր՝ Թելմա Ալթունը Հայաստանից հասավ Արցախ:

    Հայազգի արշավորդուհու նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն էր «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում   և Արցախում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտեզ:

Վերջին հայտարարություններ