Ընտրացանկ
Ազդագիր
Միջոցառումների շարք՝ Գարեգին Հովսեփյանի 150-ամյակին ընդառաջ

ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ից 18-ը   Կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի 150 ամյակին ընդառաջ  միջոցառումների շարք անցկացվեց: Միջոցառումները  նպատակ  էին հետապնդում հանրահռչակել արցախյան ծագումով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ազգանվեր կյանքն ու գործունեությունը:

Դեկտեմբերի 17-ին կազմակերպվեց ուխտագնացություն Գանձասարի վանք և պատարագ` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, մասնակցությամբ հատուկ հյուրերի:

Միջոցառումների շարքը շարունակեց  «Գարեգին Հովսեփյանի կյանքն ու գործունեությունը» խորագրով ցուցահանդեսը,որը տեղի ունեցավ  Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում:

 Բացման խոսքով  հանդես եկավ ԱՀ մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ նշելով, որ Գարեգին Հովսեփյանի  գիտական աշխատությունները  վերաբերում են տարբեր ոլորտների՝ աստվածաբանությանը, հայագիտությանը, մշակութաբանությանը, մանրանկարչությանը և այլն: Այդպիսով, նրա թողած գիտական ժառանգությունն իսկական հարստություն է հայ ժողովրդի համար:

 Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը,  ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլոք:

Գարեգին Հովսփյանի կյանքին ու գործունեությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը,  կաթողիկոսին նվիրված գրքի շնորհանդեսն ու  նրա գործունեությունը բազմակողմանիորեն մանրամասնող գիտաժողովն էլ  ամփոփեցին  միջոցառումների շարքը:

 

 

Վերջին հայտարարություններ