Ընտրացանկ
Ազդագիր
Ամանորյա ծրագրի մասին և ոչ միայն.ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանի մամուլի ասուլիսը

Դեկտեմբերի 15-ին կայացավ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյան մամուլի ասուլիսը՝ նվիրված ամանորյա քաղաքի՝ Կաղանդավանի բացմանն ու նախատեսվող տոնական մշակութային միջոցառումների ներկայացմանը:

Նախարարը պատասխանեց նաև լրագրողների մի շարք հարցերին՝ կապված ոլորտում իրականացվող քաղաքականության ու  ծրագրերի հետ:

Նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով ընդգծված քաղաքականություն է տարվելու հասարակության լայն հատվածներին մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու: Հատուկ ուշադրություն է դարձվելու շրջաններում և գյուղական համայնքներում մշակութային ակտիվություն մտցնելու ուղղությամբ:

Գրադարանների ու թանգարանների վիճակն իսկապես  անհանգստացնող է: Ըստ նախարարի, ուսումնասիրություններ են տարվում իրավիճակը ճիշտ գնահատելու և ըստ այդմ հնարավորության սահմաններում որոշակի քայլեր ձեռնարկելու համար:  Ստեփանակերտի թատրոնի շենքը միջոցների բացակայության պատճառով առաջիկա 2-3 տարների ընթացքում վերակառուցել հնարավոր չի լինի, բայց կսկսվեն աշխատանքներն այդ ուղղությամբ: Փոխարենը  Արցախի պետական պատմաերկրագիտական  թանգարանը կունենա նոր շենք ու արժանի պայմաններ:

Նախարարը կարևորեց ճիշտ քաղաքականության մշակումը, ինչը հնարավորություն կտա  ըստ առաջնահերթության հասնել խնդիրների լուծմանը:

Վերջին հայտարարություններ