Ընտրացանկ
Ազդագիր
Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ամանորյա միջոցառումների կազմակերպմանը

     ԱՀ մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը  դեկտեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել՝ քննարկելու ամանորյա միջոցառումների կազմակերպման մանրամասներ:

    Գերատեսչության համապատասխան  ստորաբաժանումների ղեկավարները նախարարի կողմից կոնկրետ հանձնարարականներ են ստացել ամանորյա մասսայական  միջոցառումների ծրագրի մշակաման հետ կապված: Քննարկվել է նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը ծրագրին:  Արդյունքները կամփոփվեն  երկօրյա ժամկետում՝  տոնական միջոցառումների ծրագրի հաստատմամբ:

   Ծրագրի առանցքում  մշակութային-տոնական միջոցառուների առավելագույն հասանելիությունն է բնակչության լայն մասսաներին, ինչպես նաև բովանդակալից ժամանցի կազմակերպումը:

Վերջին հայտարարություններ