Ընտրացանկ
Ազդագիր
Արցախյան ձեռագրերին նվիրված գրքի տպագրությունը՝ ԱՀ ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ

    Այսօր ԱՀ մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար  Սերգեյ Շահվերդյանը հանդիպեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանի և Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղի պատասխանատու Արամ Թորոսյանի հետ:

    Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարներն ու կոնկրետ ծրագրեր: Դրանցից մեկն էլ  Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ   Արմեն Մալխասյանի <Արցախ-Ուտիքի ձեռագրերի կազմարարությունը> գրքի տպագրությունն է, որն իրականացվելու է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆինանսական աջակցությամբ:

   Նախատեսվում է գրքի շնորհանդեսը կազմակերպել Արցախում՝ Գանձասարի մատենադարանում,  2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին:

Վերջին հայտարարություններ