Ընտրացանկ
Ազդագիր
<Զբոսաշրջային ինդուստրիայի զարգացումը>. հերթական դասընթաց

    Նոյեմբերի 20-ից 24-ը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և  Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի աջակցությամբ  կազմակերպվեց հերթական դասընթացը՝ <Զբոսաշրջային ինդուստրիայի զարգացումը> թեմայով:

   Դասընթացի մասնակիցները  նախարարության զբոսաշրջության վարչության աշխատակիցներն  ու ԱրՊՀ-ի տուրիզմի բաժնի ուսանողներն էին:

   Մարքեթինգ, զբոսաշրջային պրոդուկտի  ստեղծում, բրենդավորում, գյուղական համայնքներում հյուրատների ստեղծում. սրանք  էին դասընթացի   ելակետային  ուղղությունները: 

Դասընթացը վարում էր տուրիզմի փորձագետ Աննա Աթոյանը:

Վերջին հայտարարություններ