Ընտրացանկ
Ազդագիր
Տոնական համերգ Մարտակերտում

   Մարտակերտի մշակույթի տան դահլիճում  կայացավ ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: Դահլիճում տիրում էր աշխույժ ու ջերմ մթնոլորտ:  Հետաքրքիր ներկայացումներով, երաժշտական ու պարային համարներով բեմահարթակը հաջորդաբար իրար էին զիջում Արցախի բուհերի և մշակութային կրթօջախների ուսանողները:

   Առանձին համերգային ծրագրով երեկոն առավել տոնական դարձրեցին սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանը և հայտնի <Դետք> բոյ բենդը:

   Համերգն իրականացվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու  սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ, Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ:

Վերջին հայտարարություններ